«ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում

«ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը դիմել է կառավարություն՝ խնդրելով դադարեցնել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի իր թույլտվությունը: Հարցն ընդգրկված է կառավարության օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունն է ցանկություն հայտնել դադարեցնել իր գործունեությունը «Մերիդիան» ԱՏԳ տարածքում և շարունակել իր գործունեությունն ազատ տնտեսական գոտու տարածքից դուրս։

«ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ն «Մերիդիան» ԱՏԳ շահագործող է 2016 թվականի մարտի 24-ից։  Պետռեգիստրում դրա հիմնադիրներ են նշված Թուրքիայի 2 քաղաքացիներ՝ Սերկիս Բագը և Սաիտ Գեզը։

ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիները նպատակ ունեն ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Թե ի՞նչն է պատճառը, որ ընկերությունը նման որոշում է կայացրել, նախագծում չի նշվում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930