Բաժիններ՝

Նաիրիտցիները պահանջում են իրենց միլիոնները

«Նաիրիտ 2» ՓԲԸ-ի դեմ նաիրիտցիների դատական հայցը կքննվի նոյեմբերի 2-ին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ի վերջո վարույթ է ընդունել «Նաիրիտ» գործարանի 132 նախկին աշխատակիցների հայցը՝ աշխատավարձերի վերջնահաշվարկներից բխող տույժերի և տուգանքների բռնագանձման պահանջի մասին (ԵՇԴ/2873/02/17, դատավոր՝ Ա.Չիչոյան)։ Խոսքը միլիոնավոր գումարների մասին է՝ յուրաքանչյուրի ստացած վերջնահաշվարկի 50-60%-ի չափով։

Նշենք, որ նաիրիտցիները 3 տարբեր խմբերով էին դիմել դատարան՝ փորձելով ստանալ իրենց հասանելիք գումարն ամբողջությամբ։ Առաջին խմբի՝ 18 հոգի, դատն արվել էր առանց հայցվորներին տեղյակ պահելու ու մերժվել էր, և այժմ նրանցից 7 հոգի դիմել են ՄԻԵԴ։

26 հոգանոց խմբի գործով, որ ավելի ուշ են դիմել, դատական նիստ դեռ չի նշանակվել։

Իսկ այս 131 համահայցվորների գործը դատարանը մի քանի անգամ վերադարձրել  է տարբեր պատճառաբանություններով, և, ի վերջո, վերաքննիչ ատյանն է որոշել, որ գործը պետք է քննվի առաջին ատյանում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս