«Ալեքսանդր Սարգսյանի զենքերը օրինական են». Վալերիյ Օսիպյան
«Մենք ի սկզբանե չգիտենք` զենքը օրինակա՞ն է, թե՞ ոչ: Բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկի) մոտ և երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր՝ դա փաստ է: Եվ այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, ստուգեցինք: Այո, այդ զենքերը օրինական են և հիմա փորձագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքին:
Նա չմանրամասնեց, թե Ա. Սարգսյանի հետ կապված այլ տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ. «Այս պահին սահմանափակվենք այդքանով: Մշտապես ոստիկանությունը ունենում է օպերատիվ տեղեկություններ: Որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ ձեզ, կտեղեկանցնենք»:
Հարցին` կա՞ն այլ զանգեր իրեն, ոստիկանապետը պատասխանեց. «Ես իմ գործառույթները իրականացնում եմ ՀՀ Սահմանադրության համապատասխան և Սահմանադրությունից բխող մյուս օրենքների համապատասխան: Ինձ որևէ ցուցում, ինձ որևէ հրաման, կարծում եմ, դա խելացի չի, որևէ մեկը անի: Ես ամեն ինչ օրենքի շրջանակներում եմ անում»:
Թե որտեղից Ա.Սարգսյանին զենք, Վ.Օսիպյանը հորդորեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն: