Հատուկ քննչական ծառայության պետը՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին

«Այն ծավալով, որ ծավալով այդ տեղեկատվութունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին և չի վնասի անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքին, այդ ծավալով տեղեկատվությունը կդրվի մեր պաշտոնական կայքում»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ նորություն կա Մարտի 1-ի գործով:

Հարցին, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու համար կաշկանդող որևէ բան կա՞, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի այդ գործը բացահայտելու և, անկախ անձերից, թե ով կներգրավվի, կներգրավվի այս գործում: Որևէ կաշկանդվածություն որևէ անձից, որևէ անձի հարցաքննության կանչելու չկա: Կա կամք` դեպքը բացահայտելու»:

Տեսանյութեր

Լրահոս