«Մեր առաջարկած մոդելը բաց համամասնականն է և, կարծում եմ՝ այս փուլում կարելի է համեմատություն կատարել՝ համեմատելով հրապարակի վրա եղած առաջարկները, որովհետև, այո՛, ոչ մի ընտրակարգ էլ իդեալական չի, և ամեն մի մոդել իր խոցելի տեղերն ունի»:
Ազգային ժողովում այսօր շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը։ Օրակարգում ամենավիճահարույց խնդիրն է՝ ի՞նչ ընտրակարգ պետք է լինի։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են փակ համամասնական ընտրակարգին, սակայն կարելի է նաև քննարկել տարբերակներ, որ մարզային թեկնածուները ներկայացված լինեն։
«Եվրամիության հանդեպ 2 տեսլական կարող է լինել, առաջինը՝ իբրև փողային դոնոր, երկրորդը՝ իբրև արժեքներ արտահանող։ Կախված նրանից, թե ինչպես է պետությունը նայում Եվրոպական միությանը, այդպիսի պատասխան էլ ստանում է»:
«Մենք խնդիր ունենք վերահսկելու, թե ովքեր են դիտորդ դառնում, որովհետև, այնուամենայնիվ, կան անձինք, որ իրավունք չունեն դիտորդ լինել, օրինակ՝ թեկնածուն»:
Ինչո՞վ է պայմանավորված տվյալների այս, մեղմ ասած, հակասությունը։ Այս հարցը 168.am-ն ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Վերջինս պատասխանեց, որ այժմ ՊԵԿ-ում աշխատում են այդ թվերի հետ կապված։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, որ առևտրային բանկերը տեղեկություններ են տրամադրում Ազգային անվտանգության ծառայությանը։ 168.am-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ բանկային գաղտնիքը մեր երկրում շատ խիստ պահպանվում է։
«Այսօր քաղաքական դաշտը շատ անորոշ վիճակում է, և մենք ոչ մեկի իրական ռեյտինգները չգիտենք։ Իրականում, կարծում եմ, ՔՊ-ն էլ ռեյտինգ չունի, ռեյտինգ ունի Նիկոլ Փաշինյանը, և իր որոշելիքն է, թե ում հետ ինքը պետք է շարունակի»։
Պետական եկամուտների նախագահի պաշտոնը 57 օր առաջ ստանձնած Դավիթ Անանյանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակի կատարողականն ու առաջիկա ծրագրերը։
«Նիկոլ Փաշինյանի թիմի համար ամենաընդունելի տարբերակն է, որ ցրվի ավագանին, և արտահերթ ընտրրությունններ լինեն։ Բայց ես չեմ կարծում, որ ՀՀԿ ֆրակցիան այդ նվերը մատուցի Նիկոլ Փաշինյանին։ Ես համոզված եմ, որ կողմ կքվեարկեն և կչեզոքացնեն այդ վտանգը»,- ասաց Գ.Համբարյանը։
«Եթե հանրությունն այս զարթոնքից հետո նոր դեմքեր չի տեսնում, հնարավոր է, որ իր մոտ առաջանան որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ ասում են՝ դեմքերը, որոնք 20-25 տարի աշխատել են համակարգում, ինչո՞ւ են պաշտոն ստանում: Ես ունեմ իմ տեսլականը, մտածելակերպն այդ առումով»:
«Վերջին 2 ամիսներին ՊԵԿ հետաքննական վարչության կողմից մի շարք գործեր են հարուցվել, հիմնականում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով: Ես կնշեմ խոշոր երեքը՝ «Գյումրի-Գարեջուր»՝ մոտ 360 մլն դրամ իրավախախտում, «Կոնտուր Գլոբալ» հիդրոկասկադ՝ 855 մլն, «Վիլիջ Գրուպ»՝ 1․7 մլրդ դրամ»:
Կառավարությունը սեպտեմբերին հանրությանը կներկայացնի Հարկային օրենսգրքի բերափոխումների փաթեթ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե վերջին շրջանի բացահայտումներից բացի, ի՞նչ է արվում տնտեսությունը խթանելու համար, քանի որ շատ տնտեսվարողներ բողոքում են, որ ներկայիս պայմաններում «սպիտակ» աշխատելը շատ դժվար է։
««Նորֆոլկը» լուծարման գործընթացում է, լուծարային ստուգումն այսօր իրականացվում է, հաջորդ շաբաթ մենք լուծարային ստուգման ակտը կավարտենք, և մինչև ամսվա վերջ «Նորֆոլկն» ամբողջությամբ լուծարված կլինի»:
Պետական եկամուտների կոմիտեն չի պատրաստվում հրաժարվել հսկիչ գներով մաքսազերծումից, սակայն այսօր գործող հսկիչ գները կվերանայվեն և շտեմարանները կթարմացվեն: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ ներկայիս հսկիչ գները հանրության մոտ խնդիրներ են առաջացնում։
Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում 8 կազմակերպությունների գազալցակայաններում, որից միայն մեկն է «Գազպրոմ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկություն։
2018 թ. առաջին կիսամյակում ՊԵԿ կողմից հավաքագրվել է 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 88.2 մլրդ դրամով կամ 15.6%-ով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ես մնում եմ այն կարծիքին, որ սա ոչ թե այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է արել, այլ Ռ. Քոչարյանն է ցուցում տվել»:
«Նկատենք, որ սա ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ընթացքում ընդունված բանաձևերից առաջինն է, որ նման ձևակերպում ունի: Նման բանաձևեր պարբերաբար ընդունվել են, այսինքն՝ քաղաքական լուրջ մոտեցումների հետ գործ չունենք, այն է, ինչ միշտ եղել է»,- ասաց նա:
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ, միջնորդ է ուղարկել, սակայն՝ ապարդյուն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը՝ հավելելով, որ ինքը մերժել է Երանոսյանի հաշտության առաջարկը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություններ չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ: Միաժամական, ինչպես այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը, եթե դառնա, սիրով կընդունի, որովհետև իր որդին արդեն 4 տարի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային մարմնի ղեկավար է:
«ԵԿՄ կառույցն անհրաժեշտություն է եղել, բայց ոչ այսօրվա Երկրապահը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածության առաջադրման հարցը:
Հուլիսի 16-ին չի ընտրվի Երևանի քաղաքապետ և կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ այդ ընտրությունները կկայանան սեպտեմբերի վերջին:
«Իմ կարծիքն այդ հարցերում անցած 10 տարիների ընթացքում չի փոխվել՝ դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է որոշի՝ ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի: Ես չէ, որ պետք է հուշեմ նրանց»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է վաղը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքային խմբին առաջարկել այս փուլում պաուզա վերցնել:
«Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց: Ամեն մեկն իր մասնաբաժինն է ունեցել, չեն թռել իշխանությունների գիրկը: Բազմիցս հանդիպել ենք, խոսել ենք, հիմա քննարկվում է՝ ընդհանո՞ւր կգնանք ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»:
«Փաստահավաք խմբում բազմաթիվ զինվորականներ եկել, մեր վրա մուննաթ են եկել և ասել են՝ «ի՞նչ է, ուզում էիք՝ հեղաշրջում լիներ, և Լևոն Տեր-Պետրոսյանը գա՞ր, տիկին»»:
«Մեզ համար անհասկանալի է և խնդիր է մնում` մենք ի վերջո մե՞կ, թե՞ երկու նախագծով ենք ներկայանալու: Մենք դեմ չենք երկու տարբերակին էլ, երկուսն էլ ընդունելի է, եթե երկու տարբերակով ենք ներկայանալու բանավեճը տեղափոխվելու է ԱԺ: Դրա անպատեհությունն այն է, որ հայտնի չէ, ի վերջո, ինչ ելք կունենա այդ քննարկումը»:
«Մեր կուսակիցն է և մեր լավագույն կուսակցականներից մեկն է, ես կուզենայի, որ մնար քաղաքապետ, բայց ինքը գտավ, որ պետք է հրաժարական տա: Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին մենք նորից խմբով կմասնակցենք քաղաքապետի ընտրություններին»:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դրական ակնակլիքներ չունի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շատ է կարևորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել պաշտոնական այցը: