Բաժիններ՝

«ՊԵԿ-ը որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել». Ռաֆիկ Մաշադյան

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե ինչ ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում 11 սուպերմարկետներին ԱՁ-ների միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։

«Պետական եկամուտների կոմիտեն որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել, որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկման առումով պայմանավորվածություն ձեռք չի բերել։ Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ տարածքում գործել են 2 և ավելի կազմակերպությունների կողմից»,- ասաց Ռ.Մաշադյանը՝ հավելելով, որ քննարկումներին ինքն ի պաշտոն մասնակցել է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս