«Դանիելը չէր կարող ներկայացնել կառավարությունը, կառավարությունը կարող է ներկայացնել վարչապետը, առնվազն իր բացակայությամբ՝ առաջին փոխվարչապետը». Արմեն Ռուստամյան

«Մեզ համար անհասկանալի է և խնդիր է մնում` մենք ի վերջո մե՞կ, թե՞ երկու նախագծով ենք ներկայանալու: Մենք դեմ չենք երկու տարբերակին էլ, երկուսն էլ ընդունելի է, եթե երկու տարբերակով ենք ներկայանալու բանավեճը տեղափոխվելու է ԱԺ: Դրա անպատեհությունն այն է, որ հայտնի չէ, ի վերջո, ինչ ելք կունենա այդ քննարկումը: Բացի դրանից` մի քիչ անհասկանալի է դառնում՝ եթե կառավարությունն ինքնուրույն նախագիծ է բերում, բայց չէ՞ որ կառավարությունը հիմնվում է այն քաղաքական ուժերի վրա, որոնք հենց նույն այդ քննարկումն են անում այլ ձևաչափով: Մի մի քիչ անհասկանալի է այս նախագծի քաղաքական պատվերը որտեղի՞ց է գալիս: Քաղաքական ուժերը, որ ԱԺ-ում կան, բացի հանրապետականից, արտացոլված են կառավարության մեջ, հիմա նույն մեր կուսակցության կառավարության ներկայացուցիչներն ի՞նչ պետք է անեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԸՕ փոփոխությունների հարցով կառավարական ու խորհրդարանական հանձնաժողովների մասին:

Ըստ նրա՝ վաղաժամ է գնահատականը, որ վարչապետն իր նախկին հայտարարություններում ասում էր` պետք է քաղաքական ուժերի հետ քննարկեն, համախոհությամբ լինի, հիմա փորձում է շրջանցել այդ հայտարարությունները.

«Մենք առայժմ սա վերագրում ենք պարոն Իոաննիսյանի տեսակետներին, ինքը շատ տեղերում պարզապես իր կարծիքն էր ներկայացնում: Դանիելը չէր կարող ներկայացնել կառավարությունը, կառավարությունը կարող է ներկայացնել վարչապետը, առնվազն իր բացակայությամբ՝ առաջին փոխվարչապետը»:

«Ես չեմ ուզում իմ որոշ տպավորություններ բարձրաձայնել: Ես իսկապես կոչ կանեի, որ որևէ մեկը չփորձեր, այսպես ասած, սեփականացնել ճշմարտությունը և պարտադրեր իր տեսակետը: Դա մեզ երբեք լավ տեղ չի տարել: Միշտ պետք է փոխզիջումների ճանապարհ ունենալ, անզիջում, կոշտ դիրքորոշումները խափանում են համաձայնությունները: Անզիջում պահվածքը խափանում է քաղաքական զարգացումները և կոնսենսուսի հնարավորությունը»,- հավելեց Ա.Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս