ՊԵԿ-ն իրականացնում է թիրախային ստուգումներ. Դավիթ Անանյան
2018 թ. առաջին կիսամյակում ՊԵԿ կողմից հավաքագրվել է 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 88.2 մլրդ դրամով կամ 15.6%-ով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է թիրախային ստուգումներ, համալիր ստուգումները կրճատվել են, այսինքն՝ հարկային ստուգումները դառնում են ավելի նպատակային:
Դ.Անանյանը կարևորեց, որ բոլոր գործարքները լինեն փաստաթղթավորված, ոլորտային տնտեսվարողների հետ հանդիպումներ են իրականացվում, քննարկվում ռիսկերը:
«Վերջին 2 ամսում հստակ վարքագծի փոփոխություն կա, մենք նոր մշակույթ կերտելու ճանապարհին ենք»,- ասաց Դ. Անանյանը:
Նրա խոսքով՝ հսկիչ գները պետք է կիրառվեն, բայց շտեմարանը թարմացման կարիք ունի, որ շուկայական գներին համադրելի լինի: