«Երևան» հիմնադրամում վատնումների հետ կապված ուսումնասիրությունը շարունակվում է։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը նախնական հաշվարկել է վատնումների չափը։
«Մարտի 1-ի գործը նորից քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե 0038 գաղտնի հրամանը ստանալու ուղղությամբ նախկինում քայլ չի արվել, ապա կասկածներ կան, որ կան այլ փաստաթղթեր և վկայություններ ևս, և այժմ մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հերքում է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «Վիկիլիքսի» նյութերի հիման վրա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցումն է։
«Եղել են թիկնապահներ, կողմնակիցներ: Ես չեմ նշում Հովիկ Աբրահամյանի անունը, որ եղել են նրա կողմնակիցները: Զենքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ներդրումներ անելու ցանկություն հայտնողների բանակ է ձևավորվել:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՊԵԿ-ի աշխատանքին և մասնավոր հատվածի անհանգստությանը ՀԴՄ կտրոնների հետ կապված:
«Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք»:
«Բոնվառոն» ՍՊ ընկերությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում կսկսի գործունեություն իրականացնել։ ԱՏԳ-ում շահագործողի թույլտվություն ստանալու համար ընկերությունը դիմել է կառավարությանը, և հայտը վաղը կհաստատվի գործադիրի նիստում։
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը։ Այս հարցը ՀՀ կառավարության վաղվա նիստում կներկայացնի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ թեկնածու Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում հիշատակել էր հանգած հրաբուխները, ու դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ հորդորել էր «չարթնացնել» դրանց։
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։
«Մինչև հիմա ոչ մի դատավոր լսելով՝ չի կաշկանդվել, այդ բարոյական ճնշումը ոչ մի դատավորի վրա չի ազդել, հակառակ պարագայում մենք այսքան քաղկալանավորներ, քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ չէինք ունենա»:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած ՀՀԿ խմբակցության 41 պատգամավորների անունները։
«Ակնհայտ է, որ մեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված ոչ միայն, որ չխոչընդոտի, որովհետև որևէ ապացույց չկա առ այն, որ ինքը որևէ կերպ փորձ է կատարել խոչընդոտել, և միայն զուտ ենթադրության վրա անձին չի կարելի կալանավորել»:
«Ես կարծում եմ՝ այդ հանրահավաքի համար մի քանի նպատակ կա. առաջինը՝ կրկին ապացուցելն է բոլորին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերին, թե ինչ բարձր է լեգիտիմությունը»:
«Մեր ավտոմեքենաները Լարսի անցակետով անցնում են՝ 1.5 օր հերթի մեջ լինելով, և մենք այս ժամանակահատվածի համար դա համարում ենք նորմալ երևույթ, որովհետև մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ 7-8 օր էլ ենք հերթի մեջ կանգնել»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Ս.Սարգսյանն ուշադրություն հրավիրեց, որ պետք է հաշվի առնել ոչ միայն «Վիկիլիքսը», այլև կան այլ ուղիներով տարածված զեկուցագրեր, և Պետդեպարտամենտի արխիվները բացված են, տասնյակ-հազարավոր նման զեկուցագրեր կան տարբեր տարիների, որոնք դուրս են եկել, և սրանք այդ առումով նորություն չեն։
«Դեռևս հստակ, գոնե խորհրդարանական ուժերի շրջանում համաձայնություն չկա առհասարակ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասով։ Այսինքն՝ մի մասն ասում է՝ համապետական ռեյտինգային, մի մասն ասում է՝ ընդհանրապես մերժում ենք ռեյտինգայինն ու անցնում պարզ համամասնականի»:
2008թ. մարտի 7-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը Հայաստանի ՊԱԿ-ի նախկին առաջնորդ և Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ նախօրեին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով զեկուցագիր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն:
Հուլիսի 28-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն առաջարկել էր նախաքննական մարմնին՝ հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված, որը նպատակահարմար կգտնի, օրինակ՝ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և կից փաստաթղթերը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ չբացահայտեց, թե ովքեր են Ազգային ժողովի 45 պատգամավորները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու ձևաթուղթը:
«Նա գնահատական է տալիս Քոչարյանի այդ քայլին, որ հրաժարվել է մասնակցել քննչական գործողությանը: Ինչպես է նա ներկայացնում Քոչարյանի վարքագիծը հասարակությանը։ Ասում է՝ այդպիսի վարքագիծը հարիր չէ այն անձին, ով պատրաստ էր… Կուզեք լսել շարունակությունը, բայց շարունակություն չկա։ Նա հանդիմանեց Քոչարյանին, բայց կիսատ մնաց իր միտքը: Այս խոսքերից հետո ասաց, որ նա օժտված է լռելու իրավունքով»:
«Այն տրամաբանությամբ որով լույս ախարհ է եկել այս դրվագը, այո, իհարկե»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններն այսօր ասուլիսը սկսեցին հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է:
Վերջին շրջանում գյուղատնտեսական մթերքի, այդ թվում՝ մսի գներն անկանոն տատանվում են։ Մասնավորապես՝ «Զովք» սուպերմարկետների ցանցում մսի գները շուրջ 500 դրամով բարձրացել են, և օգոստոսի 2-ին տավարի միսը (ոսկորով) վաճառվում էր 3480 դրամով, խոզի միսը՝ 4200 դրամով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով բողոքը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմնից պահանջում է գործի նյութերը, որոնք ստանալուց հետո սահմանված է եռօրյա ժամկետ նիստի համար։
Ցուցակի հրապարակում չի նախատեսվում։
«Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար հասկանալի հարաբերությունների սուբյեկտ լինել։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կտրուկ տարբերվում է այն իրավիճակից, երբ շատ որոշումներ ընդունվում էին՝ հաշվի առնելով Մոսկվայի հավանությունը»։