
Լևոն Երանոսյանը ցանկացել է հանդիպել և հաշտվել Սասուն Միքայելյանի հետ

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ, միջնորդ է ուղարկել, սակայն՝ ապարդյուն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը՝ հավելելով, որ ինքը մերժել է Երանոսյանի հաշտության առաջարկը։
«Մի անգամ փորձել է կապվել, չստացվավ: Նույն բախտին արժանացավ»,- ասաց Միքայելյանը:
Լրագրողի հումորով հարցին՝ նորից շիշ եք նետե՞լ, Ս.Միքայելյանը հումորով պատասխանեց. «Ես հո շշաձիգ չե՞մ»: