«Հետո՞ ինչ, որ իմ որդին ա, եթե մասնակցի, ի՞նչ ա, ես դավաճա՞ն եմ էս ազգի». Սասուն Միքայելյանը՝ իր որդու Հրազդանի քաղաքապետ դառնալու մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություններ չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ: Միաժամական, ինչպես այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը, եթե դառնա, սիրով կընդունի, որովհետև իր որդին արդեն 4 տարի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային մարմնի ղեկավար է:

«ՔՊ-ի մի անդամ ա, ոնց բոլորը: Հետո՞ ինչ, որ իմ որդին ա: Եթե մասնակցի, ի՞նչ ա, ես դավաճա՞ն եմ էս ազգի: Ամեն անգամ տենց միշտ դուբլիկատ եք անում՝ ձեր որդին: Բա իմ ընտանիքը տառապել, տանջվել ա էս տականքների ձեռքը»,- ասաց Ս.Միքայելյանը:

Ըստ նրա՝ եթե անգամ իր որդին և կուսակցությունը որոշեն առաջադրվել, ընտրողը քաղաքացին է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031