Բաժիններ՝

ՊԵԿ-ը հսկիչ գներից չի հրաժարվի

Պետական եկամուտների կոմիտեն չի պատրաստվում հրաժարվել հսկիչ գներով մաքսազերծումից, սակայն այսօր գործող հսկիչ գները կվերանայվեն և շտեմարանները կթարմացվեն: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ ներկայիս հսկիչ գները հանրության մոտ խնդիրներ են առաջացնում։

Ըստ նրա՝ ավտոմեքենաների դեպքում առավելապես կիրառվում են ինվոյսային արժեքները, վերապահում է արվում Վրաստանի դեպքում, որովհետև այդտեղից եկող մեքենաների ինվոյսները չեն համապատասխանում։ Նա օրինակ բերեց, որ երբ հայտարարել են, որ այսուհետ ինվոյսային արժեքով են մաքսային ձևակերպումներն իրականացնելու, հաջորդ օրը տեղի ունեցավ մի դեպք, որ Վրաստանից աճուրդով գնված «Տոյոտա» ավտոմեքենայի գին նշվել էր 87 դոլար.

«Եթե չեմ սխալվում՝ 2013 թվականի մեքենա էր, բայց նույնիսկ ավելի հին մեքենայի դեպքում 87 դոլար գինն արժանահավատ չէր: Մենք մի քիչ վերադասավորումներ արեցինք և ավելի ուշադիր ենք Վրաստանից եկող մեքենաների ինվոյսների նկատմամբ: Ճապոնիայից ու ԱՄՆ-ից եկող ինվոյսների նկատմամբ գրեթե որևէ վերապահում չունենք, որովհետև մարդիկ գիտեն՝ ինչպիսի ինվոյսներ ներկայացնել, և դրանք մեր հսկիչ գների հետ գրեթե հավասար են: Մենք վերաձևակերպում արեցինք, որ մեքենայի դեպքում մաքսային ձևակերպումն անենք հսկիչ գնի առնվազն 70 %-ի չափով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս