ՊԵԿ ստուգումներ է անցկացնում Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայաններում
Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում 8 կազմակերպությունների գազալցակայաններում, որից միայն մեկն է «Գազպրոմ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկություն։ Սակայն, ինչպես այսօր ասուլիսում հատարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այդ կազմակերպությունների սեփականատերերի մեջ կան այլ հայտնի անձանց անուններ՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյան, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան և այլք: Իսկ, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունները չկան։
ՊԵԿ նախագահը խոստացավ հրապարակել բոլոր կազմակերպությունների սեփականատերերի անունները։
Ըստ նրա՝ այդ 8 կազմակերպություններում չափագրման ծավալը 946 մլն դրամ է, որից ամենաքիչը Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում է՝ 15 մլն դրամ:
Թե ի՞նչ պատասխանատվություն է հասնում խախտում կատարած անձանց, Դ.Անանյանը պատասխանեց. «Այդ բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցված: Եվ քրեական գործի շրջանակներում, եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում ու վերականգնվում է, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ տնտեսական հանցագործությունների «ապաքրեականացման» պահանջ կա հանրության մոտ: Կարծում եմ՝ պետք չէ տնտեսվարողներին տանել, դատել, նստացնել ու արգելել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել, իրեն դնել ճիշտ ուղու վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում