«Ինձ թվում է, որ ինչքան այնտեղ լարվի ներքաղաքական իրավիճակը, այնքան սահմանին նրանց ակտիվությունը կավելանա»։
Այնպիսի տպավորություն է, կարծես սնանկության կառավարչի առջև խնդիր է դրված՝ շուտափույթ պատմության գիրկն ուղարկել «Նաիրիտ» գործարանը և մոռացության տալ բոլոր կոռուպցիոն պատմությունները։
Ա.Սարգսյանի խոսքով` պարզ է, որ ՀՀԿ-ն 10 հանձնաժողով չի ստեղծում, որպեսզի «Ելքը» չունենա հանձնաժողովի տեղ, և 8-ը չի ստեղծում, որպեսզի իրենք չզրկվեն մեկ հանձնաժողովից. «Իրենց համար հարմար տարբերակ են ընտրել: Վազգեն Մանուկյանը կասեր` գեղական շուստրիությամբ»:
«Պետք է թույլ տալ, որ կառույցը, որը փող է ծախում, իր ռիսկերը նվազեցնի»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ սպառողական և տնտեսական վարկերի համար տարբեր մոտեցումներ կան:
Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:
ԱԺ նախագահի անթիվ օգնականներն ու խորհրդականները, յուրաքանչյուր պատգամավորի օգնականներն ու փորձագետները մի հսկա բանակ են կազմում` շուրջ 800 հոգի: Սա այն դեպքում, երբ նախկինում ԱԺ աշխատակազմը առնվազն եռապատիկ ավելի փոքր էր:
Նոր օդիոզ դեմքերից Հակոբ Բեգլարյանը` Գագիկ Բեգլարյանի եղբայրը, զբաղեցրել է Մհեր Սեդրակյանի երկսենյականոց աշխատասենյակը: Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) ևս երկսենյականոց աշխատասենյակ է զբաղեցրել, անգամ վերանորոգել և հարևան սենյակի հաշվին մեծացրել է այն:
«Յուրաքանչյուր պետական հիմնարկի, յուրաքանչյուր նախարարության հիմնական գործառույթների 50%-ից ավելին գնումներն են: Իսկ ես աշխատել եմ Գնումների գործակալությունում և յուրաքանչյուր ոլորտի հետ ես կարող եմ զրուցել, խոսել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Բեգլարյանը:
Այսօր ԱԺ նիստում խորհդարարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգին` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: Նա նշեց, որ Տեխասը ԱՄՆ 46-րդ նահանգն է, որ ճանաչում է Ցեղասպանությունը:
ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի և 12-ից կդառնա 9-ը: Այս մասին նախագիծն այսօր 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ-ում: Ըստ Դոնթի բանաձևի` 6 հանձնաժողովները ղեկավարելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, մյուս 3-ի ղեկավար առաջադրում է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը և Արտյոմ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու որոշումն ինքնակամ են ընդունել և այդ դիմումները գրվել են երեկ և այսօր: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ խմբակցություններն ընտրել են ղեկավարներին և քարտուղարներին: Ըստ այդմ` ՀՀԿ խմբակցության ղեկավարը կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը` Գագիկ Մելիքյանը, «Ելք» խմբակցության ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը` Գևորգ Գեորգիսյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ն ԱԺ-ում կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը՝ Աղվան Վարդանյանը:
Արա Բաբլոյանը նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը կարող է գրավոր դիմումով հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը, եթե ոչ, ապա նրա լիազորությունները դադարեցվում են:
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահի երիտասարդացում չի եղել, Գ.Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը, ովքեր երիտասարդ են, փորձ են ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը: ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են նաև երիտասարդներ էլ լինեն, որ ինչ-որ ժամանակ աճեն և կենսափորձ հավաքեն»:
«Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգիտեմ ինչ, բան, բայց այդպես մի նայեք: Եթե կինը 10-20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և անպայման պահանջում է այն, ինչն օրենքով սահմանաված կարգով պահանջելու իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է մարդու բնակարան, օֆիս, ինչու չէ` ընտրական շտաբ մտնել և խուզարկության տիպի մի բան կատարել»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ նիստում ողջունեց ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը, որով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով:
Դիտակմանը, որ փաստորեն Հայաստանում պաշտոնները ժառանգաբար են փոխանցվում և որդիները փոխարինում են հայրերին, Դավիթ Մանուկյանը հակադարձեց, թե իրեն 21 հազար ՀՀ քաղաքացի է ընտրել: Նա բացառեց կաշառքը, իսկ իր քաղաքական կարիերայի սկիզբը նորմալ համարեց` նշելով, որ մարդիկ մորից չեն ծնվում որպես քաղաքական գործիչներ, այլ հետզհետե դառնում են. «Ես ինձ Ազգային ժողովում էի պատկերացնում: Ես չեմ նշանակվել, ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի ձայն է տվել»:
«Մանկապարտեզը վերջացրեք, լա՞վ»,- այսօր ԱԺ-ում ԱԺ նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ լրագրողների հարցերին այսպես հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը` հրաժարվելով պատասխանել որևէ հարցի:
Հարցին, թե չի՞ վախենում, որ Հայաստանը մի օր իրոք օրենքի երկիր կդառնա, Մ.Պողոսյանը հավաստիացրեց, թե իրենք ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն դառնա օրենքի երկիր:
«Կարծում եմ, որ որևէ կառավարության աշխատանքի արդյունքում դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանը շատ ռիսկային գոտում է գտնվում, և քանի դեռ այդ հարցը չի լուծվում, ոչ ոք չի կարող ներդրումներ ապահովել, առավել ևս, եթե ներքին միջավայրի փոփոխություն էլ չկա»։
Հարցին` դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարմար թեկնածու չէ՞, Գ.Գեորգիսյանը պատասխանեց. «Դեռ չի քննարկվել հարցը, կքննարկվի, կտեղեկացնենք այդ մասին»:
Թե ինչո՞ւ այսօր առավոտյան նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը «Ելքը» բոյկոտեց, Գեորգիսյանը պատասխանեց, որ քաղաքական որոշում էր կայացվել` իրենց վերաբերմունքը հայտնելու այս ամենին. «Բայց ժողովրդի մեզ տրված ձայնը պահպանվել է, և մենք այստեղ ենք` ժողովրդի ձայնը ներկայացնելու: Մեր մանդատը մեզ տվել է մեր ընտրողը»:
Քիչ առաջ Ազգային Ժողովում ավարտվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ոչ մի անվավեր քվե չկա, Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ` 12, իսկ «Ելք» դաշինքից առաջադրված Էդմոն Մարուքյանի թեկնածությանը կողմ է քվեարկել՝ 12, դեմ` 88 պատգամավոր:
«Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտն, իրոք, կենսունակ մարմին դառնա: Պառլամենտում էլ լուրջ պրոբլեմներ կան: Ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանի նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ասում եմ ձեզ՝ ես շարունակում եմ իմ գործունեությունն այստեղ: Եթե հիմա դուք ամեն օր գաք ու էս հարցն ինձ տաք, կարող է հանկարծ ձանձրանամ ու ասեմ՝ մանդատը դնում եմ ու հեռանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը` մեկնաբանելով մանդատը վայր դնելու հարցը:
«Ընդդիմություն ասելով ես հասկանում եմ… Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ներկայացնում է ընդդիմության վերաբերյալ, ասում է` քամին ծառին ինչո՞ւ համար է պետք, որպեսզի ծառն ամրացնի իր արմատները: Հասկանալի՞ է: Ես առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` մեկնաբանելով իրենց ընդդիմադիր լինել-չլինելու հարցը:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին է համարում ներքին թշնամի: «Դուք եք, ո՞վ ա թշնամին»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց նա:
Նա հայտարարեց, որ անգամ ազատագրված տարածքները չեն տա. «Տո գրող էլ չենք տա, չկա ըտենց բան: Երբ որ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ինչքան ուզում ենք, վերցենք մեզի, մնացածն էլ քյասիփուսի»:
«Այ ցավդ տանեմ՝ կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից, որոշակիություն կլինի մի քանի օրից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ի վերջո ոմանք մանդատները վայր դնելո՞ւ են:
«Ազգային ժողովին այսօր տրված է պատմական շանս, ինչի մասին խոսեց նաև նախագահը` ասելով, որ առաքելությունների բաշխման տեսակետից այլևս ԱԺ-ի դերակատարությունը դժվար է գերագնահատել, հատկապես` 2018 թ. սահամանդրական բարեփոխումների շրջադարձային փուլը թևակոխելուց հետո ԱԺ կշիռը, հետևաբար` յուրաքանչյուրիս պատասխանատվությունն այստեղ շատ ավելի մեծ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը: