«Բոլորս պիտի ողջունենք ՄԽ-ի կողմից արված այս հարտարարությունը». Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ նիստում ողջունեց ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը, որով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով:

«Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից տարածված  երեկվա հայտարարության վրա, որով հակամարտության պատմության մեջ առաջին անգամ նշվում է, որ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հեղնակը Ադրբեջանն է»,- ասաց Ս.Ֆարմանյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից և սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկից:

«Ես կարծում եմ՝ բոլորս պիտի ողջունենք ՄԽ-ի կողմից արված այս հարտարարությունը»,- հավելեց Ֆարմանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս