«Վարչապետը ինքը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ». Հակոբ Բեգլարյան

«Յուրաքանչյուր պետական հիմնարկի, յուրաքանչյուր նախարարության հիմնական գործառույթների 50%-ից ավելին գնումներն են: Իսկ ես աշխատել եմ Գնումների գործակալությունում և յուրաքանչյուր ոլորտի հետ ես կարող եմ զրուցել, խոսել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Բեգլարյանը:

Դիտարկմանը, որ նրան պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով են ազատել գործից, Բեգլարյանը պատասխանեց, թե ինքն է հրաժարական տվել. «Ազատվել եմ իմ դիմումի համաձայն, ես այդ ժամանակ ուղղակի աջակցման կենտրոնի տնօրեն եմ եղել: Ես կապ չեմ ունեցել»:

«Վարչապետը ինքը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ և մեկ ամիս հետո ինձ առաջարկեց ավելի բարձր պաշտոն, որի համար ես շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:

Հարցին` բարձրացնելո՞ւ է ԱԺ-ում գնումների հետ կապված խնդիրները, Բեգլարյանը պատասխանեց. «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայի անդամ եմ, բոլոր հարցերը կքննարկենք, անպայման առաջ եմ քաշելու ամեն հարց, որը անհանգստացնում է մեր երկրի բնակիչներին»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ եթե թույլտվություն լինի՝ կոռուպցիայի մասին կխոսեք, եթե չլինի՝ չեք խոսի, Բեգլարյանը հակադարձեց, թե՝ ոչ, նեգատիվ երևույթների մասին բոլորը միասին իրար հետ պետք է խոսեն:

Կոնդում իր կողմից ընտրակաշառք բաժանելու փաստը Բեգլարյանը հերքեց. «Տենց բան չի եղել և չի կարող լինել»:

«Ես ծնվել, մեծացել եմ կենտրոնում, աշխատում եմ կենտրոնում»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031