Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց Գալուստ Սահակյանին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ խմբակցություններն ընտրել են ղեկավարներին և քարտուղարներին: Ըստ այդմ` ՀՀԿ խմբակցության ղեկավարը կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը` Գագիկ Մելիքյանը, «Ելք» խմբակցության ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը` Գևորգ Գեորգիսյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ն ԱԺ-ում կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը՝ Աղվան Վարդանյանը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի տեղակալների ընտրությանը մասնակցել են 100 պատգամավոր, տեղակալներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը:

Ա.Բաբլոյանը նաև հուշանվեր հանձնեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին. «Ինքը հիշի, որ եղել է ԱԺ արժանի նախագահ»:

Տեսանյութեր

Լրահոս