Կարեն Կարապետյանը լրագրողներին հորդորեց հարգել իր չխոսելու իրավունքը

«Մանկապարտեզը վերջացրեք, լա՞վ»,- այսօր ԱԺ-ում ԱԺ նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ լրագրողների հարցերին այսպես հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը` հրաժարվելով պատասխանել որևէ հարցի:

Լրագրողները փորձում էին ճշտել` իրականությանը հանապատախանո՞ւմ են լուրերը, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար նաև Կ. Կարապետյանի թեկնածությունն էր շրջանառվում, սակայն նա հրաժարվել է: Կ.Կարապետյանը հորդորեց հարգել իր չխոսելու իրավունքը:

Նրա կողքին գտնվող ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջարկեց իրեն 500 եվրո տալ, որպեսզի նա խոսի. «Փող ա պետք վռազ»:

Քվեարկության համար պատգամավորները հերթ էին կանգնել: Որոշ ժամանակ սպասելուց հետո, Կ.Կարապետյանն Ալեքսանյանին լիազորեց` «Իմ տեղն էլ քվեարկի»:
«Խի կարա՞մ ընտրեմ, հեսա կընտրեմ»,- պատրաստակամ համաձայնեց Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս