«Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում». Ալիկ Սարգսյանը՝ Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր հետ կատարվածի մասին

«Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգիտեմ ինչ, բան, բայց այդպես մի նայեք: Եթե կինը 10-20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և անպայման պահանջում է այն, ինչն օրենքով սահմանաված կարգով պահանջելու իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է մարդու բնակարան, օֆիս, ինչու չէ` ընտրական շտաբ մտնել և խուզարկության տիպի մի բան կատարել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր նկատմամբ կիրառված բռնության դեպքի վերաբերյալ հարցը:

Ըստ նրա` իրավիճակը հասել է այդ աստիճանին, քանի որ եթե մի երևույթ իր մեջ սադրանք է պարունակում, հղի է ամեն տեսակ վտանգներով: Նա ցավ արտահայտեց, որ Փոստանջյանի դուստրը վնասվածքներ է ստացել, և միաժամանակ վստահություն հայտնեց, որ ոչ մի ոստիկան նրա այդ երիտասարդ աղջնակի վրա ձեռք չէր բարձրացնի.

«Էդպիսի մարդ էդ համակարգում չեմ պատկերացնում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031