
«Սահմանադրական դատարանի դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի». Արման Աբովյան

«Սահմանադրական դատարանի դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, որովհետև վաղը, երբ հարցեր լինեն, իսկ հարցեր հաստատ կլինեն, մենք չպետք է ոչ մի դեպքում թույլ տանք, որ այն մարդը, որը մասնակցում է այդ որոշումների ընդունման մեջ, լինի խոցելի»,- այսօր ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ԲՀ քարտուղար Արման Աբովյանը:
Ըստ նրա՝ քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի դատավորի որոշման մեջ, այլ կարող է լինել քաղաքական հետևանք, իսկ որոշումների մեջ պետք է լինի օրենքի գերակայություն:
Ա.Աբովյանի խոսքով՝ իրենք միշտ կասկածի տակ են դնելու թեկնածուին, և ոչ թե ինչ-որ դիվիդենտներ քաղելու նպատակով, այլ քանի որ այն րոպեից, երբ հարցեր չեն առաջանա, ՀՀ-ում քաղաքականությունը կվերջանա: