
Գագիկ Ծառուկյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին

«Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպենք, քննարկենք երկրի տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու, լսելու իրենց տեսակետը, մեր տեսակետը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով երեկ ՀՅԴ-ի հետ իր հանդիպմանը:
Ըստ նրա՝ եթե ինչ-որ հարց կա, ինքը միշտ պատրաստ է հանդիպելու բոլորի հետ, քննարկելու. «Առանձին ուրիշ ոչ մի բան չի եղել»: