Բաժիններ՝

«Բերել ենք, կարող ա ստեղ ընդունեն». Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մետաղի ջարդոն հավաքողները

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մետաղի ջարդոն հավաքողները։ Ցուցարարներից Արման Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վարորդ է, հանրապետության տարբեր վայրերից մետաղի ջարդոն է հավաքում ու հանձնում անհատ ձեռներեցի, որն էլ այն վերածում է բրիկետների և արտահանում Ռուսաստան։ Սակայն այժմ կառավարությունը 80 հազար դրամ հարկ է սահմանել այն դեպքում, երբ նույն ջարդոնը Ռուսաստանում իրենցից վերցնում են 100 հազար դրամով։

«Մեքենայի աղբ ա, զիբիլ ա, տանում ենք` ընդունում են, մի կոպեկ փող ենք առնում։ Հիմա էդ մարդկանցից չեն ընդունում, մեզնից էլ չեն ընդունում։ Բերել ենք, կարող ա ստեղ ընդունեն»,- ասաց Սարգսյանը։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ նախքան իշխանափոխությունը 5 տարի այս գործը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են վերահսկել, կառավարության փոփոխությունից հետո դաշտն ազատ է դարձել, բայց հիմա սահմանված հարկի պատճառով այլևս չեն կարող մետաղի ջարդոնն արտահանել։

Ցուցարարները պահանջում են կառավարությունից՝ կա՛մ ընդունել այդ ջարդոնը, կա՛մ վերանայել հարկը և թույլ տալ շարունակել արտահանումները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս