
Ալեն Սիմոնյանի համար անակնկալ է իր հավաքած ձայների փոքր թիվը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերընտրված անդամ Ալեն Սիմոնյանի համար անակնկալ է իր հավաքած ձայների փոքր թիվը և Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ ամեն դեպքում արտառոց բան չի տեսնում և դա բացատրում է կուսակցական գործունեության առումով իրենց պասիվությամբ:
«Սասուն Միքայելյանը լուրջ և մեծ ճանապարհ անցած քաղաքական գործիչ է»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ս.Միքայելյանի խոսքը շարունակելու է հնչել և նրա կարծիքը կարևոր կմնա կուսակցությունում:
Ա.Սիմոնյանը Ս.Միքայելյանի մոտ նեղացվածություն չի նկատել. «Հասուն, կայացած մարդ է, նեղացվածության մասին սխալ է խոսելը»: