Վահե Գրիգորյանը խնդրել է Արարատ Միրզոյանին՝ ավելի ուշ նշանակել իր երդման արարողության օրը

Վահե Գրիգորյանի համար անակնկալ չէր, որ կընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր: Այսօր ԱԺ-ում ընտրության արդյունքների հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Վ.Գրիգորյանը նշեց, որ այս խորհրդարանի կողմից ընտրվելն իրեն որևէ կերպ չի կաշկանդի:

«Ընտրված լինել դեմոկրատական ընտրություններով ձևավորված ԱԺ կողմից և լինել Հայաստանի առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված ԱԺ կողմից ընտրված, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է ցանկացած դատավորին և մի քանի աստիճան բարձր պատասխանատվություն է»,- ասաց Վ.Գրիգորյանը:

Նա նշեց, որ ինքն է խնդրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ավելի ուշ նշանակել իր երդման արարողության օրը, որպեսզի ինքը նախքան այդ հասցնի հանձնել բոլոր այն գործերը, որոնցով ներկայացուցիչ է դատարաններում, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930