
«Մենք հարկեր շատ ենք հավաքելու հարուստներից, իրենք ինչի՞ց են բողոքում` չեմ հասկանում». Հայկ Գևորգյան

«Մենք եկամտի վրայից հարկը հանում ենք, տեղափոխում ենք հարստության վրա: Այ, մենք հարկելու ենք հենց օլիգարխներին, հարուստներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին և դրա դեմ բողոքի ակցիաներին:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք նորից լսել ակցիայի մասնակիցներին, Հ.Գևորգյանը բացասական պատասխան տվեց.
«Ոչ, իրանք ուղղորդված, վերցրել են ՀՕ փաթեթի մի հատվածը և փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչ դժգոհ է ժողովուրդը»:
Ցուցարարների բողոքը Հ.Գևորգյանի տարակուսանքն է հարուցում. «Մենք հարկեր շատ ենք հավաքելու հարուստներից՝ թանկ վիլլաներ, մեքենաներ և այլն: Իրենք ինչի՞ց են բողոքում` չեմ հասկանում»: