«Իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը և այդքանով թեման փակելը». Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանից լրագրողներն այսօր ԱԺ-ում հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պատրաստվում է ներողություն խնդրել նախկինում ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ ինձ ճանաչող յուրաքանչյուր մեկը ձեզ կվստահեցնի, որ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը և այդքանով թեման փակելը: Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, ես այդ պաշտոնական կարգավիճակն ունեի նաև թեկնածու եղած ժամանակ: Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակերում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջև կանգնեն»,- ասաց Վ.Գրիգորյանը:

Ըստ նրա՝ նախագահ Սարգսյանի կողմից իրեն ՍԴ անդամի պաշտոնում ներկայացնելը, երբ ինքը ժամանակին քննադատել է նրան, շատ ավելի ուսուցողական է:

Տեսանյութեր

Լրահոս