«Ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել, կամ փարիսեցիության տպավորություն թողնել»

«Գուցե նրա համար, որ նա ֆրակցիայի հետ երկար հանդիպում է ունեցել, գուցե նրա համար, որ Վահե Գրիգորյանին մի մասը վաղուց երկար ժամանակ ճանաչում է և հնարավորություն ունեցել է այս կամ այն մտահոգիչ հարցի շուրջ զրուցել: 7-րդ գումարման Աժ համար վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի բան էլ ի սկզբանե որոշված չի: Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել, կամ փարիսեցիության տպավորություն թողնել: Գիտեք, որ «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ՝ թաքցնելու բան չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Վ.Գրիգորյանի թեկնախության ու նրան ուղղված քիչ հարցերի մասին:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը չհամոզեց Վ.Գրիգորյանը, որ անաչառ է լինելու, Ա.Միրզոյանը նշեց, որ նման պնդում կարելի է անել քվեարկության արդյունքներից հետո, որովհետև եթե լինի 88-ից պակաս ձայն, կարելի է ասել՝ կառավարող ֆրակցիային չհամոզեց, կամ հակառակը, որ համոզել է նաև այլ ընդդիմադիր գործընկերների:

ԱԺ նախագահի կարծիքով՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը իշխանությունը չի կարող դիտարկել:

Տեսանյութեր

Լրահոս