
«Եթե ՀՀ վարչապետը գնում է դատարան, մնացած բոլորը պիտի գնան ու գնան». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ ՔԿ չգնալու մասին

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիմք չի տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Քննչական կոմիտե չգնալու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը, լինելով պատգամավոր, երկու անգամ ներկայացել է ՔԿ, նույն քննիչն իրեն պատմել է, որ որոշ ժամանակ առաջ իր մոտ է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Եթե ՀՀ վարչապետը գնում է դատարան և ցուցմունք է տալիս, եթե փոխնախագահը գնում է քննիչի մոտ, առաջին նախագահը գնում է, մնացած բոլորը պիտի գնան ու գնան»,- ասաց Ա.Սիմոնյանը: