Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ՍԴ-ն քաղաքական մարմին է, Ալեն Սիմոնյանը չի լսել և հրաժարվեց մեկնաբանել

«Ընտրել դատավորին՝ դա Ազգային ժողովի իրավունքն է և քաղաքական մեծամասնությունը ստացել է քվե, որ նման որոշումներ կայացնի ու այդ որոշումներով պատասխանատվություն վերցնի իր վրա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը:

Ըստ նրա՝ քիչ հարցերը ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ Վ.Գրիգորյանը մեկ անգամ արդեն պատասխանել է ԱԺ հարցերին:

Վ.Գրիգորյանի հայտարարությունը, որ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է, Ա.Սիմոնյանը հայտարարեց, թե չի լսել և հրաժարվեց մեկնաբանել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930