«Գլխավոր դատախազությունից տեղին է պահանջել պատասխան»

«Գլխավոր դատախազությունն ի՞նչ կապ ունի միայն այս ելույթի հետ։ Գլխավոր դատախազը, ինչպես մյուսները, ԱԺ-ում երդվում է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Այնպես որ, եթե նախկինում գործեր եղել են, իրենք իմացել են, պետք է այդ բոլոր գործերն անեին։ Պետք է սպասեին այս ելույթի՞ն։ Այստեղ խնդիր է գալիս, որ այդ երևույթներն իսկապես եղե՞լ են, թե՞ ոչ։ Գլխավոր դատախազությունից տեղին է պահանջել պատասխան, թե մինչ հիմա ինչքան դեպքեր են եղել, քանիսն են ուսումնասիրվել, որ ձևավորել են այսպիսի կարծիք։ Չէ՞ որ նրանք պետք է իրենք իրենց գնահատականը հիմա տան։ Գլխավոր դատախազին տարեկան զեկույցի ժամանակ պետք է հարց տրվի՝ ինչո՞ւ է նման կարծիք ձևավորվել»,- 168.am– ին ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով համայնքապետների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հետ կապված Գլխավոր դատախազության անելիքի մասին:

Ըստ նրա՝  բացի նախագահի ելույթի գրավոր տեքստից, նաև եղել է էմոցիոնալ գնահատականի խոսք, որը նախագահականի մամլո ծառայությունը կարող էր տրամադրել, կարող էր և չտրամադրել. «Պետք է չմոռանալ, որ այս կարգի երևույթների մեջ պետք է ընկալել, թե ինչին էր միտված այդ կոմունիկացիան։ Այսինքն՝ այս տեքստը տրամադրելը ինչ-որ նպատակ է հետապնդում։ Թե ի՞նչ նպատակ, պետք է հարցնել իրենց»։

Տեսանյութեր

Լրահոս