«Ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա». Վարդան Արամյան

«Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա: Մեր գորըծընկերներն այլ բան են ասում: Եթե ես հակված եմ մեկ ապրանք սպառելու, և երկրորդ ապրանքի տեսակի վրա գները բարձրանում են, հարաբերականորեն այն մարդը, ով ավելի շատ է այդ ապրանքները սպառում, ինքն ավելի շատ է իր վրա կրում դրա ազդեցությունը, քան այն մյուսը, ով հարաբերականորեն ավելի քիչ է սպառում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` խոսելով թանկացումների մասին:

Ըստ նրա` թանկացումները պետք է դիտարկել ոչ թե 1-2 ապրանքատեսակի կտրվածքով, այլ ընդհանուր:

Տեսանյութեր

Լրահոս