«Շառ են հանում, տենց բան չկա։ Սեյրանը ո՞նց տենց բան կանի». Սեյրան Սարոյան

«Տո խի՞ չունեմ։ Սեյրան Օհանյանը մեր ընկերն ա, մեր ազգի հերոսն ա, ինչի՞ պիտի չշփվեմ։ Եթե էսօր քաղաքական մտածելակերպով իրար հետ նման չեք մտածում, ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ է հանդիպել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Ըստ նրա՝ ամոթ է, որ Օհանյանի անունը կապում են Նորքի զինված հանցախմբի հետ. «Շառ են հանում, տենց բան չկա։ Սեյրանը ո՞նց տենց բան կանի։ Ոնց որ դու հրացանը վերցնես գնաս քո երեխեքի վրեն։ Տենց բան կլինի՞»։

Դիտարկմանը, որ պաշտոնանկությունից հետո Ս.Օհանյանը խիստ ընդդիմադիր գործունեություն ծավալեց, Ս.Սարոյանը պատասխանեց. «Գործից հանես, սաղ էլ ընդդիմություն են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031