«Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես». Սամվել Ալեքսանյան

Աղքատությունից դուրս գալու համար պետք է աշխատատեղ ստեղծել: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Նա չհամաձայնեց, որ աշխատատեղեր չեն ստեղծվում. «Ստեղծվում ա, արեք, նայեք, չեք ուզում գաք, նայեք: Արեք, նայեք, լիքը տեղեր կա, աշխատատեղեր ա բացվում: Եկեք գնանք, միասին նայենք»:

Ճիշտ բիզնես դնելու համար Ալեքսանյանը խորհուրդ տվեց իրենից դասեր վերցնել.

«Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»:

Անդրադառնալով համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին` Ս.Ալեքսանյանը հայտարարեց. «Նախագահը որ ասում ա, ուրեմն գիտի: Մեր նախագահն ինչ ասում ա, ճիշտ ա ասում»:

Թե ինչո՞ւ չեն պատժվում գող համայնքապետերը, Ս.Ալեքսանյանը ասաց. «Ես ի՞նչ իմանամ: Կարող ա պատժել են, դուք խաբար չեք»:

Տեսանյութեր

Լրահոս