Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերի

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերին և տեղյակ չէ համայնքային բյուջեների թալանից:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ եթե թալան եղել է, հրապարակվել են և հանրությունը դա տեսել է:

Թե որքա՞ն է անարդյունավետ ծախսը համայնքային բյուջեներում, փոխնախարարը պատասխանեց, որ եթե ինքը իմանա որևէ անարդյունավետ ծախսի մասին, այն կդադարի անարդյունավետ ծախս լինել. «Մեր խնդիրն այն է, որ ջանքեր ձեռնարկենք, որ անարդյունավետ ծախս չլինի»:

Համայնքներին բյուջեից հատկացվող տարեկան դոտացիաները կազմում են 48 մլրդ: Ա.Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ այդ ամբողջ գումարն արդյունավետ է ծախսվում: Նա նշեց, որ հաջորդ տարի համայնքների ֆինանսավորման մեխանիզմների կամ ծավալային փոփոխություն չի լինելու, իսկ համայնքների խոշորացման հետ կապված ֆինանսավորումը կարող է փոխվել` կապված խնդիրներից, բայց ընթացակարգը կմնա նույնը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս