Վարչապետի թեկնածուի հարց «Ծառուկյան» դաշինքի օրակարգում այսօր չկա

«Ծառուկյան» դաշինքում դեռևս ոչ մի քննարկում չի եղել հաջորդ տարի ապրիլին վարչապետի թեկնածու առաջադրելու շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` հերքելով շրջանառվող տեղեկությունները, որ իրենց խբակցության և «Ելք»-ի միջև քննարկումներ են ընթանում՝ վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ:

«Նմանատիպ որևէ բանակցություն, գործընթաց չկա»,- ասաց նա` հավելելով, որ երբ վարչապետի թեկնածության հարց քննարկեն անպայման հանրությանը կտեղեկացնեն:

Հարցին` բյուջեի և այլ հարցերի շուրջ վերջին շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ քննադատությունը չի՞ ենթադրում, որ խմբակցությունը դեմ է նրա թեկնածությանը վարչապետի պաշտոնում, Ի.Տոնոյանը պատասխանեց, որ իրենց քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, այլ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից: Նա կրկնեց, որ վարչապետի հարց իրենց օրակարգում այսօր չկա:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս