
«Ալիևն անընդհատ փորձում է ձևեր գտնել՝ ի վնաս մեր Հանրապետությանը». Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով սահմանամերձ շրջաններում տիրող լարված իրավիճակի մասին, ասաց, թե Ադրբեջանը լարված վիճակ է ստեղծում, որպեսզի փորձի վնաս հասցնել Հայաստանի զբոսաշրջությանը, տնտեսությանը, վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին բերքահավաքի շրջանում: «Ալիևն անընդհատ փորձում է ձևեր գտնել՝ ի վնաս մեր Հանրապետությանը»,- ասաց նա՝ հավելելով, թե հայկական կողմն արժանի հակահարված է տալիս: «Մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարավորություններն այնպիսին են, որ երբեք չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, թե ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ցանկանում է խնդիրը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ոչ թե այն ճանապարհով, ինչ Ալիևը: