«ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի». Երվանդ Զախարյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման խնդրին, ասաց, թե կառավարությանը հայտ է ներկայացրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերությունը, որին էլ պատկանում է ՀԷՑ-ը:
Հարցին, թե այդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, և արդյոք մտավախություն չկա՞, որ կկրկնվի «Նաիրիտի» պատմությունը, Երվանդ Զախարյանը պատասխանեց՝ ոչ, մտավախություն չունի, քանի որ պետք է ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀԷՑ-ի վաճառքից հետո սակագինը վերանայվի, Երվանդը Զախարյանը պատասխանեց. «Սակագինն արդեն գործում է, սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո»:
Հարցին էլ՝ եթե ուսումնասիրությունները դեռևս ավարտված չեն, որտեղի՞ց նման համոզմունք, նա պատասխանեց. «Սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե սակագինն այսօր գործում է»: