Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է. «Ժառանգության» վարչության նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հանրապետությունում է, և այսօր երեկոյան տեղի է ունենալու վաչության նիստը:

«Նիստն այսօր է լինելու, բայց մանրամասներն այսօր չեմ կարող ասել, վաղն ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի բոլոր հարցերին»,- տեղեկացրեց «Ժառանգության» մամլո խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում քննարկվելու է կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու և Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը նրանց մասնակցելու հարցը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս