
Վիրավոր զինծառայողի ընտանիքն օգնության կարիք ունի

Էրեբունիում բնակվող Նառա Վարդանյանի ընտանիքն օգնության կարիք ունի: Նրանց շտապ գումար է անհրաժեշտ, ինչպես նաև սնունդ:
«Տղաս զինծառայող է, պատերազմը որ սկսվել էր՝ ինձ սխալ ինֆորմացիա տվեցին՝ ասելով, թե զոհվել է որդիս, սակայն նման բան չկար, բայց այդ ընթացքում լուրից սթրես տարա, հիմա նորմալ չեմ կարողանում խոսել:
Երեխայիս աջ թևն ամբողջովին վնասված է, բեկորային վնասվածքներ է ստացել, վիրահատել են մեկ անգամ, 10 օրից էլի վիրահատելու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Նառան:
Նա նշեց, որ ունեն անչափահաս ևս երկու տղա, ինքը չի աշխատում, ամուսինն էլ սրտի հետ կապված խնդիր ունի, եթե կանչում են, գնում` բանվորություն է անում, բայց այս պայմաններում շատ դժվար է:
Նա տեղեկացրեց, որ նպաստ ստանալու համար դիմել է թաղապետարան, սակայն մերժել են, քանի որ այնտեղ ամուսնու քույրն ու իր երեխան են գրանցված, սակայն 20 տարի է՝ իրենց հետ չեն ապրում:
Ընտանիքին օգնելու համար կա հետևյալ հաշվեհամարը՝ «Կոնվերս Բանկ» 5450570002342224, Վարդանյան Համլետ Արամի: Հեռախոս՝ 094438872: