Բաժիններ՝

Ում դաշտում գործ է եղել՝ կատարել եմ այս պահին առաջնագծում գտնվող տղայիս հետ․ Ընտանիքին սնունդ և հագուստ է անհրաժեշտ

Արարատի մարզի Եղեգնավան գյուղում բնակվող 8 հոգանոց ընտանիքը, որի անդամներից 5-ն անչափահաս են, օգնության կարիք ունի։ Տան տիկնոջ՝ Ռուզաննայի փոխանցմամբ, կորոնավիրուսի, հիմա էլ՝ պատերազմի պատճառով ժամանակին հաճախ կատարվող աշխատանքը հիմա ընդհանրապես չկա։

«Տանը աշխատող չկա, ամուսնուս աչքերը չեն տեսնում, վիրահատվել է, մեկին ապակի է դրված։ 3 անգամ վիրահատել են, հազիվ 10 տոկոս է տեսողությունը։

Միշտ ես եմ աշխատել, ում դաշտում գործ է եղել՝ կատարել եմ այս պահին Արցախում՝ առաջնագծում գտնվող տղայիս հետ։ Հասկանում եք, դաշտի գործ է եղել, արել ենք, բայց երբ պատերազմը սկսվեց՝ բերքը մնացել է դաշտերում, ոչ ոք սիրտ չունի հավաքելու։

Բացի սա՝ նաև կարել գիտեմ, բայց գումարի խնդիր է, կտոր պետք է առնել, և այլն։ Համայնքապետարանն օգնել է, օրինակ, տան վարձը վճարելու հարցում։ Հիմա սնունդ է անհրաժեշտ, հագուստ, մինչև տեսնեմ՝ ինչ աշխատանք կլինի։ Ես չեմ նստում, որ ինձ օգնեն, բայց հիմա ելք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Տիկին Ռուզաննայի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 077552101 հեռախոսահամարով, իսկ օգնություն կարող եք ցուցաբերել նշված հաշվեհամարի միջոցով «Կոնվերս Բանկ» 9051 2702 0031 6451։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս