Մենք այսօր իսկապես գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, որն առնչվում է և՛ ազգային ինքնությանը, և՛ հասարակության պառակտվածությանը, և՛ աշխարհաքաղաքականությանը, և՛ մեր սփյուռքին. սա գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք համահայկական ճգնաժամի հետ, երբ ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց չունենք դրանց լուծման շուրջ համախմբում։
Egov.am կայքում հրապարակված «վարչապետի որոշումների» բաժնի հունվար և փետրվար ամիսների որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից որևէ մեկով Արայիկ Հարությունյանն ԱՄՆ չի գործուղվել, չկա նաև որոշում Հարությունյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, ուստի հետաքրքիր է՝ի՞նչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ, ի՞նչ միջոցներով:
«Ապագա իշխանությունը պետք է տա ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների քաղաքական գնահատականը»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ հասարակությունից գնահատական կարելի է սպասել, եթե ընդդիմադիրները հատկապես դրա մասին շատ խոսեն ու ներկայացնեն, թե ինչու չեն ընդունում այս իշխանության դիրքորոշումները՝ ոչ միայն մարտիմեկյան դեպքերի, այլ նաև՝ քաղաքական այլ գործընթացների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմությունն իր ունեցած գործիքների մի չնչին մասն է օգտագործում։
Հայաստանում հաշվառված թմրամոլների թիվն ավելացել է. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 7500 թմրամիջոց գործածող անձ, ինչը 300-ով ավելին է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Հաշվառվածների 70 տոկոսը 30-45 տարեկան անձինք են՝ մեծամասամբ տղամարդիկ. թեև վերջին տարիներին աճ նկատվում է, բայց կանանց թիվը փոքր է՝ 150-ը՝ հաշվառված 7500-ի մեջ։
Ադրբեջանի իշխանությունն իր առաջ մի շարք նպատակներ է դրել, որոնք վերաբերում են՝ ինչպես Արցախում 850 հազար ադրբեջանցու բնակեցնելուն, այնպես էլ՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելուն, որով էլ կփակվի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն առհավետ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքի և նրանց հետ առնչվող բիզնես գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն Արցախի արդեն նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցը կապում է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի ուղիղ ներգործության հետ։
«Փլվող աշխարհակարգում երաշխավոր չես կարող գտնել։ Ոչ ոք չի կարող լինել երաշխավոր. Արևմուտքը ևս չի կարող երաշխավոր լինել, որպեսզի Ադրբեջանը չգնա էսկալացիայի, հետևապես՝ այդ ի՞նչ են բանակցում, հարց է։ Դե՛, եթե համարձակություն ունեք, կանգնեք, ասեք՝ ի՞նչ եք բանակցում, ասեք բառ-բառ։ Մի՞թե այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք։ Կանգնե՛ք և ասեք, ինչ եք ստորագրում, ասեք, որ Ադրբեջանի սրտի փաստաթուղթը ստորագրելով՝ դուք կլինեք վերջին իշխանությունը»,- ասաց Հայրապետյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:
«Սամվել Բաբայանը 100 օրից դուրս չի գա. սա հենց ադրբեջանական պլանն է, որը ցանկանում են իրագործել հայի ձեռամբ, հատկապես, որ Բաբայանը պահանջում է իրեն տալ ուժային կառույցները։ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկվել է Արցախ՝ այն վերջնականապես ադրբեջանականացնելու համար։ Կարող է լինել մի իրավիճակ, որ Բաբայանը փորձի արցախցիներին համոզել, որ պետք է համակերպվել ադրբեջանցիների հետ ապրելու մտքի հետ, ինչպես Փաշինյանն է անում Հայաստանում՝ խաղաղության հաստատման մասին լոկ խոստումներով»,- ասաց փորձագետը։
«Ակնհայտ է մի բան՝ գործ ունենք ոչ թե իրավական, այլ բացառապեսքաղաքական խնդրի հետ։ Ենթադրում եմ, որ իշխանության թիրախը ոչ այնքան Գրիշա Խաչատուրովն է, այլ նրա միջոցով մյուսներին և առաջին հերթին Սեյրան Օհանյանին հասնելը։ Վստահ եմ սակայն, որ Խաչատուրովի հաշվարկով ձախողվելու են»,- ասաց Մինասյանը։
«Ինչպես 3 տարի առաջ Մյունխենում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դեմքով խայտառակվեց, ինչին հաջորդեց 44-օրյա աղետալի պատերազմը, այնպես էլ խայտառակվեց այս տարի։ Մյունխենում ներկայացվեց կապիտուլյացիա 2-րդի ստորագրման սցենարը։ Զավեշտն այն է, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոնե կար Լեռնային Ղարաբաղ ձակերպումը, ապա հիմա Մյունխենում Ալիևը նաև դրանից հրաժարվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը լռեց. ինչպես գիտեք՝ լռությունը համաձայնության նշան է»,- ասաց Խաչատրյանը։
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պետական արարարողակարգի» մասին օրենքում, որով այսուհետև Հայաստան պատվիրակություններ հրավիրելու իրավունք կունենան նաև փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ, որին պատկանող մի շարք ռեստորաններում հյուրասիրություն է կազմակերպվել Ազգային ժողով ժամանած պատվիրակությունների համար։
Կառավարությունը պետական բյուջեից 40 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։
«Առաջարկ-պահանջարկի բախման ականատես եղանք նաև 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսաստանում հայտարարվեց մոբիլիզացիա. Հայաստան վերադարձողների մեծ հոսք սկսվեց։ Այս դեպքում գերխնդիր էր դարձել պարզապես բնակարաններ գտնելը, ինչը դարձյալ բերեց բնակարանների վարձավճարների թանկացման. շատ դեպքերում անգամ եռակի թանկ գնով էր անհնար դարձել բնակարան գտնելը»,- ասաց Գրիգորյանը։
«Ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն, ու որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ, դա անընդունելի է։ Ես ցավում եմ, որ որոշակի որակական փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց նաև երևի մարդկային ողբերգությունը օբյեկտիվորեն մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հաստատման համար»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում արված հայտարարությունը շատ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու մասին է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց՝ Արցախում սահմանադրական նման փոփոխությունը կբացառի այնտեղ առկա երկիշխանությունը, և, փաստացի, եթե Ռուբեն Վարդանյանի դիրքերը մնան կայուն, կստացվի, որ Արցախում կա կոնսենսուս պայքարելու շուրջ, կա կոնսենսուս, որ չեն բանակցելու Ադրբեջանի կազմում իրենց որևէ կարգավիճակի շուրջ, ինչը, ի դեպ, անընդունելի չէ Արայիկ Հարությունյանի համար։
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որով անկախ հետազոտողները բացահայտել էին եվրոպացի բոլոր կաշառակեր պաշտոնյաներին, որոնք ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում:
Ոստիկանապետից Ներքին գործերի նախարար դարձած Վահե Ղազարյանը, որը 2018 թվականին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել էր 4 միլիոն 184 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոն 100 հազար դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացյալը՝ ապահովագրական հատուցում, շեշտակի բարելավել է իր ֆինանսական վիճակը Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում։
«Էրդողանը, հայտարարելով, որ Ադրբեջանի հետ մեկ ազգ են, երկու պետություն, պատասխանում է Հայաստանի իշխանությանը, որը կարծում է, որ իրար հետևից պաշտոնյաների մակարդակով Թուրքիային ցավակցելով՝ կարող է այդ երկրում դիրքորոշում փոխել մեր նկատմամբ։ Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանության այն արդարացումներին, թե ՀՀ նախորդ իշխանությունները ևս ցավակցել են նախկինում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ապա դա ասողներին պետք է հիշեցնեմ, որ դա ամենը չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը նաև մեկնել է Թուրքիա և մասնակցել Թուրքիայի նախագահի թաղմանը, բայց չի կարելի այն ժամանակվա հաղթանակած Հայաստանը բերել և համեմատել այսօրվա պարտված Հայաստանի և Հայաստանի ներկայիս ծաղրված իշխանության հետ»
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի այս բացահայտմանը, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց՝ եթե Հայաստանի կողմից քիչ թե շատ դիվանագիտական աշխատանք լիներ, կամ լիներ հայկական շահը և ոչ թե՝ թուրք-ադրբեջանականը սպասարկող իշխանություն, ապա Հայաստանը չէր հայտնվի այն վիճակում, որում է՛ հիմա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Կա՞ պատմության մեջ գեթ մեկ դեպք, երբ եվրոպացի մի զինվոր եկել և մեր սահմանն է պաշտպանել։ Եթե Ռուսաստանը համարում եք մեր ոխերիմ թշնամին, իսկ ռուս խաղաղապահներն էլ իրենց գործառույթը չեն կատարում, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը զենքով չի գրավում Ստեփանակերտը, եթե չի գրավում, նշանակում է, որ պետք է Հայաստանն աշխատի այդ երկրի հետ. առաջարկի ռուսական և ադրբեջանական կողմերին կնքել տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ պայմանագիր, որով կսահմանվեն այն անցագրային ռեժիմները, որոնցով պետք է գործեն այդ կապուղիները»։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերությունը շարունակում է պետական գերատեսչությունների հետ կնքել մեկ անձից գնման պայմանագրեր։
Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրի շնորհիվ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը բացահայտ հրաժարվում է այն նախընտրական ծրագրային խոստումներից, որոնց քարոզով դարձել է պատգամավոր։
«Խնդիրը շատ ավելի խորն է. Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, Հայաստանը հրաժարվել է զենքից ու մերժել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, որը, ըստ Լավրովի երեկվա հայտարարության, կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ ուլտիմատումի առաջ կանգնած ՀՀ իշխանությունն աջակցություն ստանալու փոխարեն՝ Հայաստանը դարձել է գերտերությունների առճակատման հարթակ։
Արցախի շրջափակման 53-րդ օրը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի դրանով պայմանավորված է լվացել իր ձեռքերն Արցախից. հենց դա է պատճառը, որ Փաշինյանը Պրահայում ձեռք բերած պայմանավորվածություններով այնպես է պաշտպանում Ադրբեջանի շահերը, ինչը նույնքան ջանասիրությամբ երբեք չի արել Ադրբեջանի ղեկավարը։