«Թուրքը 30 րոպեում կմտնի Երևան՝ կոտորելով 30.000 հայի, եթե չդառնան Ազգ-բանակ». Վովա Վարդանով

ՈՄԱ՝ «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի համոզմամբ՝ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե պարեկներն այսօր ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան սահմանին կանգնած պայմանագրայինները։

«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ պարեկներն ավելին չեն ստանում, քան դիրքերում կանգնած այն պայմանագրային զինվորները, որոնք նստել, կարդացել և քննություն են հանձնել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, նկատի ունենալով ատեստավորված պայմանագրայինների աշխատավարձի չափը, ասաց Վարդանովը։

Նա բնական է համարում իշխանության կողմից ոստիկանությանը զինելն ու ֆինանսավորելը, և դա պետք է դիտարկել Հայաստանի ներքին կյանքում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության համատեքստում, քանի որ չկա երաշխիք, որ Երևանը ևս հարձակման չի ենթարկվի մարտական գործողությունների ժամանակ։

«Հարց չի՞ առաջանում՝ ո՞վ է երկրի ներքին կայունությունն ապահովելու, եթե ոչ՝ ոստիկանը»,- ասաց Վարդանովը՝ արդարացված համարելով ինչպես Ոստիկանության զորքերի (Ազգային գվարդիա) ռազմական գործողություններին չմասնակցելը, այնպես էլ ոստիկանությանը հատկացված ֆինանսավորման մեծացումը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին, ապա, ըստ Վարդանովի, պատերազմը, որը չի ավարտվել և առաջիկայում կթևակոխի մարտական գործողությունների ակտիվ փուլ, կարող է հետաձգել մեկ Ալիևի կինը, մեկ էլ մենք, եթե պատրաստվենք պատերազմին։

«Հակառակորդը զրահատեխնիկայով կարող է 2 ժամում մտնել մայրաքաղաք, իսկ այդ ընթացքում ի՞նչ է կատարվելու՝ ամերիկյան զո՞րքն է գալու մեզ փրկի, թե՞ ռուսականը։ Լավ, ենթադրենք, կգան, բայց որքա՞ն ժամանակ անց։ Հիմա ես փորձում եմ ինքնախաբեությամբ զբաղվել և հավատալ, որ ռուսը, իրանցին, ամերիկացին կգան, մեզ համար կկռվեն, լավ, ենթադրենք՝ կկռվեն, բայց, երբ կհասցնեն գալ՝ կռվելու, երբ թուրքերը թրթուրային տեխնիկայով Երևանից 2 ժամվա հեռավորության վրա են գտնվում՝ ընդամենը 70 կիլոմետր, իսկ օսման թուրքերը Ներքին Չարբախից հեռու են ընդամենը 22 կիլոմետրով, այնպես որ, 10 րոպեում նրանք կարող են մտնել Արարատ, Կոտայք, Արմավիր, որտեղ կենտրոնացած է մեր բանակի 1/3-ը, իսկ 2 ժամից էլ կարող են մտնել Երևան։ Անպատիժ թուրքը 30 հազար հայ կկոտորի միայն Երևանում. էլ չեմ խոսում, որ 30 հազար հայն էլ իրենք իրենց կկոտորեն այս կամ այն սահմանային անցակետով փախչելիս»,- նկարագրելով այս սցենարը, Վովա Վարդանովը դրա դեմ պայքարի միջոց առաջարկեց՝ դառնալ ազգ-բանակ, ունենալ լավ պատրաստված բնակչություն և երկիր-ամրոց։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս