«Փաշինյանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսեք, թե ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտեք՝ պետք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամավորների հետ հարցուպատասխանի. անվտանգության այնքան աշխատող կա։ Այդ պատկերը Փաշինյանի վախերի արտացոլումն է։ Փաշինյանի վախերն օբյեկտիվ են. ինքը հո լա՞վ գիտի, թե ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորյանը։
«Փաշինյանի Կառավարությունը շատ վատ ճանապարհ է ընտրել, Հայաստանի ինքնիշխանությունը մաս-մաս ծախում է, իսկ սա տանում է դեպի Հայաստանի սիրիացում… Սյունիքում պատերազմի վտանգը մեծ է։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց նպատակները, և դրանք ամրագրված են Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերով, ուստի պետք է հասկանալ, որ գործելու են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մնացած երկրները լինելու են արձագանքողի դերում՝ փորձելով իրենց օգուտները քաղել այդ վիճակից»,- ասաց Իգիթյանը։
2018 թվականին մի քանի հազար դրամ եկամուտ հայտարարագրած իշխանական պատգամավորները շատ կարճ ժամանակամիջոցում, իշխանություն լինելու հանգամանքով պայմանավորված, դարձան Երևանում անշարժ և շարժական գույքերի տերեր՝ դրանով հանդերձ՝ իրենց համարելով կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ։
Արարատ սարը սիրելը մեղք համարող, Արարատն Արագածով փոխարինած և Հայաստանի զինանշանից դժգոհ Նիկոլ Փաշինյանը, պարզվում է՝ հիմա էլ դժգոհ է պատվավոր կոչումներից, ուստի որոշել է չեղարկել դրանք։
«Խաղաղության աղավնի՞ է ուզում դառնալ, քավ լիցի, կարող է այդպիսին դառնալ, բայց ամեն ինչ հանձնելով»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով՝ առաջնայինը Հայաստանի պետականությունը պահպանելն ու Արցախի հարցը չփակելն է, ինչը, սակայն, չի անում օրվա իշխանությունը, որն իրեն դրել է Ռեմբոյի տեղ և փորձում է գնալ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության՝ չգիտակցելով դրա ծանր հետևանքները Հայաստանի համար։
Եվրոպական խորհրդարանը, նախքան Նիկոլ Փաշինյանին ծափահարելը, ծափահարում և ողջունում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ստորագրեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության փաստաթուղթը (SEPA)։
«Երբ այդ հովանավոր պետությունը կտրել է իր օգնությունը, չճանաչված պետությունները դադարել են գոյություն ունենալ։ Արցախի դեպքը գալիս է ապացուցելու այդ տեսության ճշմարտությունը։ Արցախի ներկայիս վիճակի պատասխանատուն Հայաստանի այն ուժերն են, որոնք մտածում էին, որ Արցախից ազատվելով՝ Հայաստանը կարող է ունենալ լավ ապագա, մինչդեռ, կյանքը ցույց տվեց, որ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանը կանգնեց նոր խնդիրների առաջ»,- ասաց Միրզոյանը։
«Մենք անգամ մեր ներսում չենք կառավարում ամեն ինչ։ Սա ձախողում է, ուստի եկեք հիմա հասկանանք, թե ի՞նչ կլինի մեզ հետ, երբ բնակչությանը համոզում են, թե դուք հպարտ եք, մինչդեռ այդ հպարտը կառավարվում է դրսից։ Ժողովրդին ներշնչում են, թե՝ ուժեղ ու հպարտ եք, բայց կառավարվում ենք ուրիշ տեղերից։ Այո՛, ապագա կա, դա ուրիշների կողմից՝ դրսից 100 տոկոսով կառավարվելու հավանականությունն է։ Ուշագրավ է, որ մենք չենք որոշում, թե ովքեր են կառավարելու. դա էլ կախված է ուրիշներից։ Պատկերավոր ասած, մենք չենք որոշում, թե մեզ ով կառավարի, ճիշտ այնպես, ինչպես այն կինը, որը այլոց հետ քնում է՝ փողով»,- ասաց Արթուր Աթանեսյանը՝ շեշտելով՝ երբեք էլ ուշ չէ պետություն ստեղծել, ինչը պետք է անենք՝ միմյանց լսելով, սիրելով, օգնելով։
«Իմանալով Հայաստանի իշխանության ձեռագիրը՝ կար մտավախություն, որ կարող են աջակցություն չտրամադրել արցախցիներին։ Մյուս կողմից՝ կան Արցախից քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ Փաշինյանի հետ հանդիպում է պետք, որը լինելու է կողմնորոշիչ՝ իրենց հետագա անելքիների հարցում, թեև ես կարծում եմ, որ Փաշինյանի հետ հանդիպում չի էլ լինի,- ասաց Գալստյանը: Հարցին՝ ստացվում է՝ Հայաստանի իշխանությունը կարողանալու է սոցիալական աջակցության անվան տակ նաև լուռ պահել Արցախի՝ տնազուրկ դարձած մեր հայրենակիցներին, Դավիթ Գալստյանը պատասխանեց,- Ո՛չ, փողով արցախցիների դժգոհության ալիքը չի կարող մարել, կարող է միայն հետաձգվել»։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվածներին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքներում ընդունելու համար ՀՀ պետական բյուջեից Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին է փոխանցվել 479 միլիոն դրամ, որը ծախսվել է հետևյալ ուղղություններով.
2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և Արցախի հայաթափման հիմքը դրած Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ Արցախն Ադրբեջան դարձնելու պատասխանատու է կարգել նախկին իշխանություններին։
Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ այսօր իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա ներխուժեցին շենք և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից սկսեցին պահանջել իրենց խնդիրների լուծումն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։
«Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել՝ ինչպես բալթյան երեք երկրները՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած տատանում, գնացեք Վա-բանկ: Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ» ։
Իմ արվեստով ես փորձում եմ ցույց տալ մեր հանրության ամենաբացասական կերպաները, այն հայերին, որոնք խանգարում են իսկական հայերին, այսօրվա հայերը նաև կործանում են իրական հային։ Ես փորձում եմ ցույց տալ այն պատճառները, թե ինչո՞ւ մենք հասանք այն օրին, որ հանձնվեց Արցախը՝ մեր երկրում տեղի ունեցած դավադրության, դրանից առաջ էլ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։
«Պաշտպանության ոլորտի ծախսերն անգամ, ըստ 2023 թվականի բյուջեի կատարողականի, չեն կատարել 40 տոկոսով. Այսինքն՝ փող ունենք խրամատ փորելու համար, բայց պադավատներ են ձեռք բերել դրա փոխարեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Արցախի հարցը փակված է. այդ էջը փակել է ոչ թե Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ճանաչելով Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում, հետևաբար, սխալ է Արցախի մի քանի օրվա իշխանությանը մեղադրել Արցախը հանձնելու մեջ, ինչպես անում է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված սովորական պրոպագանդիստ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, որը կատարել և կատարում է Փաշինյանի մանր-մունր պատվերները։
Նախկիններին ոստիկանապետություն ստեղծելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո շարունակում է ավելացնել ոստիկանների թիվը, դրան զուգահեռ՝ ավելացնելով նաև ոստիկանապետության պահպանման համար հատկացվող միլիոնները։
Պետական բյուջեից ոստիկանության աշխատավարձերը և պարգևատրումները կրկնապատկող Կառավարության անդամները մեկ անգամ չէ, որ խոսել են դրա դիմաց բարեփոխված ոստիկանություն ունենալու հրամայականի մասին։
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 12-ին ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը։ ԵԽԽՎ-ն այս բանաձևով դատապարտեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները և արձանագրեց, որ Արցախի ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկար տարիներ իրականացրած հայատյաց քաղաքականության պատճառով։ ԵԽԽՎ-ն նաև Ադրբեջանին կոչ արեց ազատ արձակել Արցախի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին և Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
«Արցախի էջը փակել չի կարելի։ Ցավոք սրտի, մենք առաջինն այս մասին ասում ենք Հայաստանի կառավարությանը, ապա՝ միջազգային հանրությանը։ Ասում ենք, որ չճանաչված պետությունը ևս կարգավիճակ է, և Արցախը պետք է շարունակի հարաբերվել աշխարհի հետ, պարզապես, եթե նախկինում դա արվում էր Արցախից, ապա հիմա դա պետք է արվի Հայաստանից»։
«Վստահ եմ, որ Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ պետք է։ Չեմ ուզենա՝ Փաշինյանին վերացնեն, նրան պետք է պահել ու սերունդներին ցույց տալ, թե ինչ ազգադավ կերպար ենք ունեցել»,- ասաց Հակոբյանը։
«Հաջորդ և առավել վտանգավոր խնդիրն այն է, որ Արցախից բռնի տեղահանված Հայաստանի քաղաքացիները Հայաստանի ապագայի հետ այլևս հույս չեն կապում։ Ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է ասում, ում ոտքը բռնում է, փորձում է Հայաստանից հեռանալ՝ արտագաղթել»,- ասաց Սարգսյանը։
Հայաստանի իշխանության կողմից Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան այցելեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կնշանակի Երևանում և հյուպատոսություն կբացի Սյունիքում։ «Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, կունենանք ռազմական կցորդ Երևանում, շուտով նաև հյուպատոսություն կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանամերձ հատվածում»,- ասաց Կոլոնան։ Պատմական գիտությունների թեկնածու, […]
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն օրերս ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Մեղրիի երթուղու» մասին:
168.TV-ի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին երկու տարում, Փաշինյանի ղեկավարած կառավարության և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հաստատված բյուջեները համեմատելուց հետո արձանագրեց՝ Փաշինյանի կառավարության կազմած բյուջեն ամեն տարի դառնում է էլ ավելի պոպուլիստական։
Հայաստանում ապաստանած Արցախի մեր 100.000-ից ավելի քաղաքացիների համար Հայաստանի կառավարությունը գործարկեց աջակցման ծրագրեր, և ողջ Կառավարությունը լծվեց այդ ծրագրերը PR-ելու գործին՝ ստեղծելով տպավորություն, որ հոգում է բռնի տեղահանված բոլոր քաղաքացիների կարիքները։
«Առնվազն 140 միլիարդի չափով ծախս ավելանալու վտանգ կա Հայաստանի պետական բյուջեի վրա, ինչը նշանակում է, որ եթե այլ ընթացիկ բնույթի ծախսեր չկրճատվեն, այդքանով ավելանալու է բյուջեի դեֆիցիտը, ինչն էլ իր հերթին դառնալու է պատճառ, որ Հայաստանի արտաքին պարտքն էական աճի»,- ասաց Արամյանը։
«Ամոթ է, վիրավորական, որ Իրանը, ԱՄՆ-ը կամ այլ երկիր է խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Դա նույնն է, որ ընտանիք ստեղծես, բայց ընտանիքդ պահելու մասին խոսեն հարևաններդ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով՝ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգերը միմյանց շարունակությունն են, և, եթե փլուզվում է մեկը, դա հանգեցնում է նաև մյուսի փլուզման, հատկապես, որ անվտանգային համակարգը պաշտպանելու համար մեր դիվանագիտությունը որևէ բան չի անում։
Սամվել Նիկոյանի խոսքով՝ 2018 թվականին Փաշինյանին աջակցած և դրա համար հիմա ափսոսող մարդիկ համալրել են Փաշինյանի իշխանության հեռացումը ցանկացողների շարքերը, Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում. ապացույցը Երևանի ավագանու ընտրություններին այս խմբակի հավաքած ձայների քանակն է՝ 825 հազար ընտրողից ընդամենը 75 հազարինը, ուստի պետք է ոչ թե լացել և հանձնվել, այլ պայքարել։
«Ծայրահեղ վտանգավոր վիճակ է։ Չկա մի երկիր, որը հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում կաջակցի մեզ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Դանիելյանը։