Ադրբեջանական փողերով սնվող կառույցը հավատարմագրել է Հրանուշ Խառատյանի «Հազարաշեն» ՀԿ-ն. ի՞նչ խնդիր է լուծելու Խառատյանը
Ազգագրագետ Խրանուշ Խառատյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հիմնադրած «Հազարաշեն» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ որպես միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 2020 թ. սեպտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցած 8-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, նախքան «Հազարաշեն»-ի գործունեությանն անդրադառնալը, նախ հիշեցրեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սնվում է ադրբեջանական գումարներով, ինչով պայմանավորված էլ այդ կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։
«Ինչ վերաբերում է «Հազարաշեն» ՀԿ-ին, ապա այդ կազմակերպության մասին խոսելիս պետք է հիշել՝ այդ ՀԿ-ն էր կանգնած Հրանուշ Խառատյանի դստեր հրապարակած այն գրքի կողքին, որտեղ խոսվում էր Հայաստանում, հեղինակների ձևակերպմամբ, «մեր ադրբեջանցիների պատմական և մշակութային» ներկայության մասին, հետևաբար, հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ հիմա «Հազարաշենը» հայտնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ առատորեն վճարվում են ադրբեջանական փողեր, և այդ կառույցի անունը տալիս՝ առաջինը պատկերացնում ես Ալիևի կնոջը»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Դիտարկմանը՝ քանի որ Ադրբեջանը Հայաստանի առաջ դնում է պայման՝ ադրբեջանցիների բնակեցման հարցով, հավանակա՞ն է, որ «Հազարաշեն»-ն իր գործունեությամբ հենց Ալիևի պահանջի բավարարմանը նպաստի, ինչի կապակցությամբ էլ հավատարմագրվել է Ալիևի կնոջ փողերով աշխատող ու նրան պատվող այս կառույցում, Դեմոյանը արձագանքեց՝ ամեն ինչ կանեն և կպատճառաբանեն, թե զբաղվում են գիտությամբ, ինչը, սակայն, ադբեջանցիները վերցնում և օգտագործում են Հայաստանի դեմ։
«Մինչդեռ այդ գիտությունն ադրբեջանական կողմը վերցնում և մեր դեմ է օգտագործում»,- ասաց Դեմոյանը։
Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համատեքստում Դեմոյանը նաև հիշեցրեց, որ այդ խնդրի լուծման համար է, որ ԿԳՄՍՆ-ն հանձնարարական նամակ է ուղարկել Հուշարձանների պահպանության վարչություն, որպեսզի կատարվի Հայաստանում մահմեդական գերեզմանոցների, հիշողության վայրերի վերանորոգում և հաշվառում։
«Սրա համար է, որ «Հազարաշենը»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ում է հավատարմագրվում»,- ասաց պատմական գիտությունների դոկտորը՝ հիշեցնելով՝ պատահական չէ, որ Հրանուշ Խառատյանն ու նրա հետ միասին՝ նաև Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը որոշել են Հայաստանի բոլոր արխիվների և թանգարանների հասանելիությունը փոխանցել մի կառույցով, որտեղ նստած է հակահայ ադրբեջանցի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում