Բաժիններ՝

«Արժե՞ր գիշերով, ոչ այնքան մեծաթիվ զանգվածով մտնել Սարի թաղ…»

Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակին ինձ դուր չեկավ, երբ շատ հարգելի ընկերներ Սարի թաղի միջադեպից հետո տրվեցին էմոցիաներին ու սկսեցին այն ներկայացնել որպես հեղափոխության օրրան… Նախընտրեցի լռեմ, ոչինչ չգրեմ, հատկապես երբ այս լարված շրջանում ու միջավայրում տարընթերցվելու վտանգը մեծ է։ Սրանք այն թաղերն են, որտեղ ընտրություններն ամենաթեժ ընթացքն են ունեցել միշտ՝ լցոնում, ծեծ, ջարդ, առևանգում Մետաքսում, Էրբունում, Սարի թաղում։ Ու ինձ համար շատ կասկածելի էր, որ հանկարծ Սասնա թաղի տղերքը գաղափարապես «հասկացան» ու «միացան» Սարի ծռերին։ Թերևս շատերը չհասկացան, որ դա ցուցարարների սիրտը շահելու ու նրանց շարքերը նեթափանցելու հաշալի ձև էր։ Ցավոք, մենք շուտ մոռացանք 2013 թ. ապրիլի 9-ին ու 2015-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիական հագուստով սադրիչներին։ Հետևաբար, հարց է ծագում՝ արժե՞ր գիշերով, ոչ այնքան մեծաթիվ զանգվածով մտնել Սարի թաղ… Չեմ կարծում, թե արժեր..

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս