Ժոզե Մոուրինիոն Բաստիան Շվայնշտայգերին և Ադնան Յանուզային ուղարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական կազմ
«Օլդ Թրաֆֆորդում» սպասվում է կազմի հսկայական զտում:
Հինգշաբթի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հիմնական կազմի 9 ֆուտբոլիստների ուղարկել է երիտասարդական թիմ: Սանկցիաների են ենթարկվել պաշտպաններ Թիմ Ֆոսու-Մենսան, Պեդի Մակնեյրը, Թայլեր Բլեքեթը և Քեմերոն Բորտվիկ-Ջեքսոնը, կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը, Անդրեաս Պերեյրան և Ադնան Յանուզայը, հարձակվողներ Ուիլ Քինը և Ջեյմս Ուիլսոնը:
Սպասվում է, որ Շվայնշտայգերը կհանվի տրանսֆերի:
Բաստիանը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2015 թվականից: Նախորդ մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 31 հանդիպում, խփել է 1 գնդակ և կատարել է 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը