ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 2-3-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
Գիգզը, ով մինչ այս աշխատում էր Լուի Վան Գալի հետ, հրաժարվել է մանկունյանցիների նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի առաջարկից՝ մտնել իր մարզչական շտաբ՝ կրճատված իրավասություններով: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռայանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», որին տվել է խաղային և մարզչական կարիերայի 29 տարիները:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:
Հասարակական կարգ պահպանողներն արդեն կրում են տեսախցիկներ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կանչվել է հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշման մասին: Ռոնալդուն նշել է, որ չի պատկերացնում իրեն Մեսսիի փոխարեն:
Քաղաքացու նկարահանած տեսանյութի հիման վրա շարունակվող ծառայողական քննության արդյունքներով՝ երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հունիսի 30-ին ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում տեղի ունեցած միջոցառումը ոստիկանական առօրյայից չէր, բայց գեղեցիկ հանգուցալուծումն էր այդ առօրյայի հետ կապված մի պատմության:
Արդեն հայտնի է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակն ամառային Օլիմպիական խաղերի համար: Օլիմպիական հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվա: Վերջինս ընդգրկված էր նախնական հայտացուցակում:
2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է:
Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծչի համար, և Մոսկվան մոտ ժամանակներս միջոցառումներ կձեռնարկի վերականգնելու երկկողմ համագործակցությունը երկու երկրների միջև: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է Ադրբեջանից ստացված 18 բողոքների վերաբերյալ իր վճիռը: Այս մասին «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտնել է փաստաբան Ասաբալի Մուստաֆաևը՝ նշելով, որ եղել է վերոնշյալ 18 գործերից 13-ի գծով ներկայացուցիչ:
ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հյուրերն էին ԵԿՄ ԱՄՆ-ի կառույցի ներկայացուցիչները: Զորավարը շնորհակալություն հայտնեց հյուրերին օտար ափերում հայապահպանությանը նպաստելու, նաեւ` այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծին օգնություն ցուցաբերելու կապակցությամբ:
Ոստիկաններն այսօր ներխուժել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։
Մոտ 2 ժամից կայանալիք Մոլդովա-Անդորրա խաղից հետո պարզ կդառնա, թե որ հորիզոնականով է Հայաստանը դուրս գալիս կիսաեզրափակիչ:
Պարոն Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծապես կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և արդարադատության: Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել և ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաև պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է:
Կարևոր է Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ ստանալ ռուս զբոսաշրջիկների անվտանգության համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր ՌԴ կառավարության նիստում, հայտնում է RIA Novosti-ն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, հունիսի 29-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) միջեւ փոխըմբռնման հուշագրի նախագծին
ԵԱՀԿ-ն միշտ է հասկացել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգավոր է: Հակամարտության ապագան ապահովագրված չէ: Մենք պետք է ձգտենք հասնել կայունության, տարածաշրջանում՝ խաղաղության հաստատման:
Հունիսի 30-ին ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց 3 անգամ` Հայաստան տեղափոխելով Լարսի անցակետի փակման հետևանքով հայրենիք մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 144 քաղաքացու:
«Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին վատանալ, այն ժամանակ հարցնում էին՝ ի՞նչ է տալու մեզ դա. ես միշտ էլ ասել եմ, որ ուշ թե շուտ երկու մեծ երկրներ գտնելու են հարաբերությունները բարելավելու ուղիները, եթե կկարողանանք օգտվել այդ վատացումից, շատ լավ, եթե չենք կարողանալու օգտվել, պետք է ամեն ինչ անենք, որ, երբ գա հարաբերությունների լավացման ժամանակը, դա չլինի մեր հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, նրանցից 19-ը օտարերկրյա պետությունների քաղաքացի է, հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Yandex Taxi»-ին ՀՀ-ում գործելու է հուլիսի 1-ից. բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել և, ի տարբերություն մնացած տաքսիների, կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար:
Անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 18-20.00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աստիճանաբար ավելի իրատեսական է դառնում: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը հաղորդագրություն է ուղարկել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: 27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ տեղափոխվ ում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, սակայն բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն:
Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության հեղինակները եղել են Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է մտածել, որ այլևս պետք չէ, որ ինքը խաղա ազգային թիմում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: