Բաժիններ՝

Պոլ Պոգբան բուժզննում կանցնի Լոս Անջելեսում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Մոտակա ժամանակում ֆրանսիացին, ով արձակուրդն անցկացնում է Ֆլորիդայում, բուժզննման կենթարկվի Լոս Անջելեսում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար կվճարի 110 մլն եվրո, իսկ Մինո Ռայոլայի միջնորդավճարը կկազմի գործարքի 20 տոկոսը:

Բացի այդ, «Յուվենթուսը» բոնուսներ կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» և Պոգբայի պայմանագրի երկարաձգման և «Ոսկե գնդակը» նվաճելու դեպքերում:

Կիսապաշտպանն ինքը «Կարմիր սատանաների» հետ կկնքի հնգամյա պայմանագիր՝ շաբաթական 290 հազար ֆունտ աշխատավարձով:

2012թ. Պոգբան 19 տարեկան հասակում հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս