ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 4-ին Երևանում կայանալիք նիստում հայտարարություն կընդունեն «Սիրիայի և նրա շուրջ տիրող վիճակի մասին», ասվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ:
Չեչնիայի քաղաքացուն կասկածում են նախօրեին Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների խմբի անդամ լինելու մեջ, գրում է Hurryiet-ը:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել նրա համար, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.30-ին, Վրաստանից ՀՀ Բավրայի սահմանային անցակետ է ժամանել և բաժնի ծառայողների ուղեկցությամբ բաժին ներկայացել 1991 թ. ծնված Ֆելիքս Ա.-ն:
Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը բարձրացնում է համաշխարհային տնտեսության աճի մասին հարցը, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հունիս ամսվա ամենաշոգ օրն այսօր է` հունիսի 30-ին. այսօր սպասվում է մինչեւ 38 աստիճան ջերմություն.
Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնել է, որ հանրապետությանը մոտեցող նոր ցիկլոնը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր սելավների վտանգ չի կրում, սակայն ամբողջությամբ չբացառեց նմանատիպ երևույթների հավանականությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 29-ին Ժնեւում հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին:
Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 2400 դրամից, բաժանորդագրվելով, օրինակ՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանին: Իսկ պլանշետները կարելի է ձեռք բերել, միանալով U!Tab և U!Flash շարժական ինտերնետի առաջարկներից մեկին: Acer բրենդի սմարթֆոնների և պլանշետների համար գործում է մեկ տարվա երաշխիք:
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է այսօր Երևանում տեղի ունեցած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զոհրաբ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը իր գնահատանքի խոսքն է ասել երևանյան գրասենյակի գործունեությանը և բարձր է գնահատել գրասենյակի համագործակցությունը հայաստանյան կառույցների հետ:
Թուրքիայում հունիսի 28-ին խորհրդարանի առողջության, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեն երկրում ներդրումային միջավայրի բարելավման առաջարկի շրջանակում ընդունել է օրենքի նախագիծ՝ փոփոխելու օտարերկրացի քաղաքացիների աշխատանքի կանոնները:
Վաղ թե ուշ նավթի գնաճ է լինելու, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է National Observer-ը:
Ներկայում չի ծագում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Հունիսի 30-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 79 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը ինքնասպան է եղել:
Երեկ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը: a
Հունիսի 24-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած եղբոր անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած ծխախոտի գլանակների միջից հայտնաբերել և առգրավել են երեք գրամ ընդհանուր քաշով կանեփանման կանաչ զանգված:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում:
Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3×10/)» դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ առանց Ադրբեջանի թույլտվության է այցելել Լեռնային Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, ցուցադրել է իր անարդյունավետությունը:
Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու:
Ժամը 02.20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների:
Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել եւ անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Գերմանական Adidas ընկերությունը հունիսի 29-ին հայտարարել է ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին, որը կներառի միջբրենդային մանրածախ խանութների նոր շարքը եւ հատուկ մարզական հանդերձանքը:
Դուբայում ներկայացրել են «Բուրջ Խալիֆա» աշտարակի պաշտոնական թալիսմանը: «Պարոն Բուրջի» ֆիգուրը կրկնում է աշխարհում ամենաբարձր երկնաքերի ուրվապատկերը:
Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել գարեջրի ազգային թանգարան բացել Բրյուսելի նախկին ֆոնդային սակարանի տեղում: Վերջին տարիներին XIX դարի վերջին կառուցված շենքը ոչ մի կերպ չէր օգտագործվում: