Բաժիններ՝

«Հալեպում անհրաժեշտ է սահմանել 48-ժամյա մարդասիրական դադար». Դե Միստուրա

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ն ուշադիր ուսումնասիրել է ՌԴ-ի և Սիրիայի մարդասիրական օպերացիայի մասին տվյալները և անհրաժեշտ է համարում 48-ժամյա մարդասիրական դադարի սահմանումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով` Հալեպի բնակիչները պետք է ինքնակամ հեռանան քաղաքից, իսկ նրանց, ովքեր կցանկանան մնալ քաղաքում, անվտանգությունը պետք է ապահովվի:

«Ոչ ոք չպետք է պարտադրված լքի Հալեպը, սակայն որոշ քաղաքացիական անձինք կարող են մնալ հնարավորության սահմաններում` տրամադրված միջանցքներով և ռուսական նախաձեռնությամբ:

Եթե նրանք ընտրում են քաղաքից հեռանալը, ապա շատ կարևոր է, որ նրանց հնարավորություն ընձեռվի գնալ իրենց իսկ ընտրած շրջանները»,- ասել է նա` մեկնաբանելով 3 մարդասիրական միջանցքների ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի նախաձեռնությունը:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս